Մատչելի հղումներ

Թուրքիայի ընտրությունների արդյունքը կարող է սոսկալի լինել նախագահ Էրդողանի համար


Ի՞նչ տեղի կունենա Թուրքիայում նոյեմբերի 1-ի ընտրություններում։ Ի՞նչ տեղի կունենա այնտեղ ընտրություններից հետո։ Այս հարցերն են տալիս այսօր ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ դրանց պատասխաններին են սպասում Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները։

Արդեն այսօր՝ ընտրություններից առաջ տարածվել է սարսափ։ Հոկտեմբերի 3Օ-ին Անկարայի խաղաղ ցույցի ժամանակ պայթած ռումբը այդ սարսափի պատճառներից մեկն է։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներից Սուաթ Չորլուի խոսքերով, ՝՝Այդ պատճառով էր, որ կուսակցությունը որոշեց ու չեղյալ հայտարարեց ծրագրած խոշոր բոլոր հանդիպումները՛՛։

Թուրքիայի իշխանություններն այսօրվա լարված վիճակի համար մեղադրում են քրդերին՝ ցուցաբերվող անհնազանդության մեջ, ինչպես նաեւ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման զինյալներին, ու նրանց համարում հոկտեմբերի 1Օ-ի ռումբային հարձակումների պատասխանատու։

Թուրք քաղաքական վերլուծաբաններից Վեյսել Քուրթի խոսքերով.

՝՝Ահաբեկչական կազմակերպություններն այսօր Թուրքիայում ավելի վտանգավոր են, քան երբեւէ՛՛։ Նա ահաբեկչական թիվ մեկ կազմակերպություն է համարում Քրդական աշխատավորական կուսակցությանը, ապա ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորմանը։
Թուրքիայի կառավարության համար քուրդ ապստամբների ու ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման միջեւ տարբերություն չկա։

Այդ պատճառով էլ քուրդ գործիչներն ու ակտիվիստներն այսօր իրենց շատ ավելի խոցելի են զգում ու վախենում, որ իրենց նկատմամբ եկող կիրակի օրն անցկացվելիք ընտրություններում նորից կկիրառվեն բռնություններ։
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քարոզարշավի մասնակիցներից Բեֆրին Ազդալը նույնպես այդ կարծիքին է։

՝՝Հունիս ամսին անցկացված ընտրություններից հետո, այնպես, ինչպես Էրդողանը չհարգեց ժողովրդի կայացրած որոշումը, կարող է հարգանք չցուցաբերել նաեւ այս ընտրություններից հետո՛՛։

Իսկ եթե Էրդողանը չկարողացավ նաեւ այս ընտրություններում շահել մեծամասնություն խորհրդարանում, հիմնականում քուրդ անդամներ ընդգրկող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կամրապնդի քաղաքական իր դիրքերը, ու Էրդողանի համար որպես ամենածանր մղձավանջ, ուղի կհարթվի դեպի քրդական ինքնավարություն, ուղի, որը կարող է անցնել անկայունության նոր ժամանակաշրջանի միջով։

XS
SM
MD
LG