Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ազատազրկվածների կեսը ազատ կարձակվի


ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ազատազրկվածների կեսը ազատ կարձակվի
ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ազատազրկվածների կեսը ազատ կարձակվի

ԱՄՆ-ում թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ազատազրկվածների կեսը հոկտեմբերի երեսունից ազատ կարձակվի: Դատապարտման օրենքի փոփոխության շնորհիվ, հազարավոր բանտարկյալների պատժաժամկետը երկու տարով կկրճատվի:

ԱՄՆ-ում Դատապարտման օրենքի փոփոխության շնորհիվ նախկինում թմրանյութերի վաճառքով զբաղվող Գրեգ Նելսոնը վերջապես կարող է օգտվել քաղաքային տրանսպորտից: Ոստիկանությունը երեք տարի առաջ Գրեգին ձերբակալել էր 6000 դոլարի հերոին տեսակի թմրանյութ տեղափոխելիս:

Գրեգը ասում է, որ շնորհակալ է ազատության մեջ լինելու համար: Նա այլևս թմրանյութերի անօրինական առևտրով չի զբաղվում:

Նոր օրենքի շնորհիվ, բանտերում մարդկանց մեծ թիվը նվազեցնելու միտումով, ոչ ագրեսիվ հանցագործների ազատազրկման ժամկետը կկրճատվի: «Ընտանիքները ընդդեմ պարտադրաբար ազատազրկման» կազմակերպության ղեկավար Ջուլի Սթյուարթի խոսքերով, պետությունը շարունակ ձերբակալել է այս առևտրով զբաղվող անձանց, քանի որ այն համարել է դրա դեմ պայքարի ամենահեշտ եղանակը: Իհարկե հասարակությունը դրա արդյունքում ավելի ապահով է իրեն զգում սակայն մարդկանց ազատազրկման ենթարկելու փաստը թանկ է նստում պետության վրա:

Նախորդ հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ում հանցագործության մակարդակը տասներկու տոկոսով նվազել է: Եվ նոր օրենքի հակառակորդները պնդում են, որ ազատազրկման ժամկետի կրճատման հետևանքով, հանցագործության մակարդակը երկրում նորից կաճի:

Փաստաբանների ընկերակցության անդամ Սթիվ Վասսերմանի խոսքերով, նույնիսկ այն դեպքերում, երբ թմրավաճառները զենք չեն օգտագործում, նրանք վտանգավոր են համարվում:

՝՝Ամերիկայի կամավորներ՛՛ կազմակերպության անդամներից Ջենիֆեր Մասլիենոն ասում է, թե իրենց կազմակերպությունը նախկին բանտարկյալներին օգնում է ընտելանալ նոր աշխատանքին և բնակավայրին: Փորձերը ցույց են տալիս, որ ազատ արձակված չորս բանտարկյալներից երեքը հետ են վերադառնում բանտ: Ջենիֆերի խոսքերով, իրենց ծրագիրը կարող է այդ թիվը նվազեցնել: Նա ասում է, որ նախկին բանտարկյալներին պետք է անհրաժեշտ միջոցներ տրամադրել, որպեսզի նրանք չվերադառնան իրենց նախկին ապրելակերպին:

Գրեգի, խոսքերով բանտից դուրս գալուց հետո, ծրագիրը իրենց ընտելացնում է կյանքի նոր ռիթմին, սակայն դա երկար ժամանակ է պահանջում:

Ազատ արձակված նախկին 6000 բանտարկյալները դեռ սկիզբն են: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում 40 հազար բանտարկյալներ կազատվեն, ինչը Միացյալ Նահանգներում թմրանյութերի առևտրի պատճառով ձերբակալվածների թվի կեսն է:

XS
SM
MD
LG