Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը 70 մարդու կյանք է փրկել եւ մեկ զինվոր կորցրել


Միացյալ Նահանգների զինվորականները 70 մարդու կյանք են փրկել՝ խլելով նրանց «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ձեռքից, լրագրողներին պատմել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը.

«Նրանց նախատեսում էին դաժանաբար մահապատժի ենթարկել այդ նույն օրը՝ առավոտյան աղոթքից հետո: Նրանց գերեզմաններն արդեն փորել էին հենց այնտեղ»:

Ամերիկյան 3Օ հատուկ ջոկատայինների մասնակցությամբ փրկարարական գործողությունների ընթացքում զոհվել է ամերիկացի մեկ զինվորական` ավագ սերժանտ Ջոշուա Ուիլերը: Նրա օգնությամբ էր հնարավոր դարձել փրկելու պատանդների կյանքը.

«Մենք որոշեցինք օգնել մեր քուրդ դաշնակիցներին, երբ տեղեկություն ստացվեց, որ պատանդների նկատմամբ մահապատժի կատարումն անխուսափելի է», ասել է Քարթերը:

Պենտագոնի հաղորդմամբ, ամերիկյան օդուժն օգնում էր քրդական "Կոբրա" ջոկատայիններին, որոնք պետք է ազատեին պատանդներին: Երբ պարզ է դարձել, որ տեղում գտնվող քրդական ուժերին չի հաջողվում ազատել պատանդներին, Միացյալ Նահանգների հրամանատարությունը կայացրել էր պատերազմական գործողություններում ամերիկյան հատուկ ջոկատայիններին ուղղակի ներգրավվելու մասին որոշում:

«Մենք երաշխավորում ենք «Իսլամական պետություն» խմբավորման վերացումը, սակայն դա մեզնից կպահանջի պայքարի շարունակական զարգացում եւ ադապտացում», - հայտարարել է Քարթերը:

70 մարդու կյանք փրկած ավագ սերժանտ Ջոշուա Ուիլերը Իրաքում 2Օ11թվականից ի վեր սպանված ամերիկացի առաջին զինվորականն էր:

XS
SM
MD
LG