Մատչելի հղումներ

Սլովենիան պատրաստ է զորք ուղարկել սահման՝ ներգաղթյալների հոսքը վերահսկելու համար


Slovenia
Slovenia

Սլովենիայի կառավարությունը մտահոգված է Խորվաթիայից դեպի իր սահման տեղափոխվող փախստականների թվով: Երկրի նախագահը Բրյուսելում այս առիթով զրուցել է Եվրոպական խորհրդի և Եվրոպայի հանձնաժողովի նախագահների հետ:

Ի հավելումն երկուշաբթի օրը Խորվաթիայից Սլովենիա ժամանած 8,000 ներգաղթյալների, երեքշաբթի օրը սահմանին է մոտեցել եւս 4,000 փախստական: Սլովենիայում ավտոբուսների սակավաթվության պատճառով, փախստականների մեծ մասը ճամբարներ հասնելու համար ստիպված է եղել դաշտերի և ամայի տարածությունների միջով 15 կմ քայլել:

Ավստրիայի և Խորվաթիայի հետ Սլովենիայի սահմանների աշխատողները վրաններ և առաջին օգնություն են տրամադրել փոքրաթիվ բնակչություն ունեցող այս երկրի նախնական հաստատված ներգախթյալների թիվը գերազանցող 14,000 փախստականներին:

Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը ասում է, որ Խորվաթիայի հետ իրենց սահմանագիծ կուղարկվի ոստիկանների հավելյալ խումբ և որ հարկ եղած դեպքում ինքը պատրաստ է զորք ուղարկել սահման, մեծաթիվ ներգաղթյալների հոսքը վերահսկելու համար:

Երեքշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերի հետ հանդիպումից հետո նախագահ Պահորը ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Սլովենիային, այս ճգնաժամը հաղթահարելու համար:

Բորուտ Պահորը ասել է «Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ զրույցից հետո, ես եկա այն եզրակացությանը, որ Եվրամիությունը հավանաբար կաջակցի Խորվաթիայի և Սլովենիայի սահման Եվրամիության անդամ երկրների ուժեր տեղաբաշխելու որոշմանը: Մեզ նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերվի:»

Խորվաթիայում Սլովենիայի և Սերբիայի համեմատ ավելի քիչ ճամբարներ են կառուցվել: Այն բանից հետո, երբ Հոլանդիան փակեց Խորվաթիայի հետ իր սահմանը, երեքշաբթի օրը Խորվաթիան գնացքներով հազարավոր փախստականների տեղափոխեց Սլովենիայի սահման:

Ընդհամենը 2 միլիոն բնակչություն ունեցող Սլովենիան, վրդովված է այն բանի համար, որ Խորվաթիան մեծաթիվ փախստականներ է տեղափոխել իրենց սահման առանց իրենց հետ նախապես խորհրդակցելու:

Սակայն Խորվաթիայի ներքին գործերի նախարար Ռանկո Օստոջիչը ասում է, որ փախստականներին սահման տեղափոխելուց առաջ՝ իրենք նախապես խորհրդակցել են Սլովենիայի հետ:

Չգրանցված ներգախթյալների Եվրոպա մուտք գործելու պատմությունը ցույց է տալիս, որ երբ մեկ ճանապարհ փակվում է, անմիջապես բացվում է մյուսը: Այդ պատճառով, Ռուսաստանի սահմանամերձ եվրոպական երկրները երեքշաբթի օրը հայտարարեցին, որ մտադիր են խստացնել իրենց սահմանները հատելու գործընթացը Մերձավոր Արևելքից և Վիետնամից ներգաղթողների թիվը վերահսկելու համար: Նորվեգիան հայտարարել է, որ կմերժի այն ներգաղթյալներին, ովքեր Ռուսաստանում բնակվելու օրինական փաստաթղթեր ունեն:

Հիշեցնենք, որ Բալկանյան երկրները ողողած ներգաղթյալները փախչում են Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում շարունակվող պատերազմների և այստեղ աղքատության բարձր մակարդակի պատճառով։ Նրանք փորձում են հասնել Գերմանիա, Շվեդիա կամ այլ եվրոպական բարգավաճ երկրներ, որոնք պատրաստ են ապաստան տալ իրենց:

XS
SM
MD
LG