Մատչելի հղումներ

Ցրտի և անձրևի պայմաններում փախստականները սպասում են օգնության


Migrants
Migrants

Երկուշաբթի օրը Խորվաթիան բացեց Սերբիայի հետ իր սահմանը՝ երկու օր ցրտի և անձրևի պայմաններում անցկացրած գրեթե 3000 փախստականների թույլ տալով մուտք գործել երկիր։ Իսկ երբ Հունգարիան փակեց իր սահմանը, փախստականները Սերբիայում հայտնվեցին փակուղային իրավիճակում:

Հազարավոր փախստականներ երկուշաբթի օրը հասան Սլովենիայի սահման, որտեղ մարդկանց մուտքի թիվը վերահսկվում էր իշխանությունների կողմից: Որոշ թաց, սառած և հոգնած մարդկանց համար, սպասողական վիճակը չափազանց երկար էր:

Սլովենիա ներգաղթող փախստականներն ասում են,- «Եթե սիրտ ունեք, բացեք դռները: Երեխաները չեն ուզում այստեղ մահանալ:»

Սերբիայի և Խորվաթիայի սահմանին գտնվող փախստականներից 2,500-ին տրամադրվող ՄԱԿ-ի պաշարները երկուշաբթի օրը սպառվեցին:

ՄԱԿ-ի խոսնակ Մելիթա Սունջիցը ասում է,-«Մենք սպասում ենք պաշարներով լի մեքենաների ժամանմանը: Մարդիկ թաց են և մրսում են, շատ ցավալի իրավիճակ է:»

Սերբիայի Աշխատանքի և սոցիալական խնամքի նախարար Ալեքսանդր Վուլինի խոսքերով, իրենք փախստականների համար անում են հնարավորին ամեն ինչ:

«Նրանց տրամադրվել է բավարար սնունդ, դեղամիջոցներ և բժշկական օգնություն, սակայն ես կարող եմ կրկնել, որ Սերբիան չի կարող այս հարցի լուծումը միայնակ գտնել:»

Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը հանդիմանում է Հունգարիային՝ ասելով, որ նրանք խանգարում են փախստականների հոսքին, փակելով երկրի սահմանները Բալկանյան երկու երկրների հետ:

«Դուք արդեն գիտեք, որ Բեռլինում էլ, Հունգարիայի կառավարությանը զգուշացրել են, որ նրանց բռնած դիրքն իրավիճակն ուղղակի բարդացնում է:»

Հունգարիայի սահմանին գտնվող Սլովակիայի փախստականների ճամբար այցելությունից հետո, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Սլովակիային և Ավստրիային շնորհակալություն է հայտնել մեծաթիվ փախստականներ պատսպարելու համար:

«Ես գիտեմ, որ փախստականներին օգնելիս, յուրաքանչյուր երկիր ունի քաղաքական և տնտեսական իր խոչընդոտները, սակայն ուզում եմ հիշեցնել, որ այս մարդիկ փախչում են պատերազմի և մահվան ճիրաններից:»

Մինչ Բալկանյան երկրները փորձում են կացարան տրամադրել արդեն ժամանած փախստականներին, նրանց թիվը ամեն օր ավելանում է գրեթե հինգ հազարով:

XS
SM
MD
LG