Քլինթընի աջակիցների հիմնական մասի վրա մեծ տպավորություն է թողել արտգործնախարարի պաշտոնում նրա վարած արտաքին քաղաքականությունը։
Ինչպես նրանցից շատերն են ասում, համաշխարհային հարցերում Քլինթընն ունի հսկայական փորձառություն։
Սենդերսի աջակիցներից Դեբորահ Թոմփսոնը, ով 3Օ տարի որպես բուժքույր է աշխատել չորս տարբեր երկրներում, ասում է, թե ինքը ԱՄՆ-ում բուժսպասարկումից ավելի վատ սպասարկում չի տեսել եւ ոչ մի տեղ։ Այս խոսքերով, նա միանում է առողջապահական համակարգը փոփոխելու Սենդերսի տեսակետներին։
Բուն բանավեճի ընթացքում թեկնածուներն անդրադարձան ԱՄՆ-ի համար կարեւոր համարվող մի շարք խնդիրների, սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ ներգաղթին, տնտեսությանը ու հրազենի վերահսկողությանը վերաբերող հարցերը։ Սակայն այժմ հարցն այն է, թե բանավեճի արդյունքում որ թեկնածուն դուրս եկավ որպես հաղթող։ Քլինթընի աջակիցները համոզված են՝ Քլինթընը, Սենդերսի աջակիցները գտնում են, որ իրենց թեկնածուն էր ավելի լավ պատասխանում հարցերին։
Ինչպես Քլինթընի աջակիցներից, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ջուդի Չուն է ասում. ՝՝Ես վստահաբար կարող եմ ասել, որ Քլինթընը տարավ հաղթանակ, որը հստակ ու համոզիչ կերպով խոսեց հրազենային բռնությունների, ներգաղթի, աշխատավորների արձակուրդների մասին՛՛։
Սակայն ցույցերի մասնակիցների մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր չեն կարծում, որ Քլինթընը բանավեճի արդյունքում առաջ անցավ իր մրցակցից։ Ու նրանք հիմնականում Սենդերսի աջակիցներն են, ինչպես օրինակ վերջինիս քարոզարշավի ղեկավար Էդ Շուլցը։
՝՝Կարծում եմ՝՝, ասում է նա, ՝՝որ Բերնին հաղթել է բանավեճում ու դրել իր հիմնական քարոզարշավի հիմքը։ Սենդերսն է այն թեկնածուն, որը հստակ է խոսում միջին դասի մասին՛՛։
Բանավեճի ընթացքում մի տեսակ ստվերի տակ էին հայտնվել Վիրջինիա նահանգից ընտրված սենատոր Ջիմ Ուեբը եւ Ռոդ Այլընդից ընտրված նախկին սենատոր Լինքոլն Չաֆը, ովքեր բողոքում էին, որ մասնակիցներին չի հատկացվել հավասար ժամանակ։
Ինչ վերաբերում է դեմոկրատների առաջին բանավեճի մասին հանրապետականների տեսակետներին, ասենք, որ օրինակ Շան Սպայսերի խոսքերով.՝՝Քլինթընը ստացել էր մյուս չորսից առավել փայլելու հնարավորություն, սակայն նա այդպես էլ չփայլեց՛՛։
Ու շատերի խոսքերով, դրանից հետո փոխնախագահ Ջո Բայդենը պիտի ոչ միայն մտածի, այլ արդեն կայացնի ընտրարշավի մեջ մտնելու որոշում։