Մատչելի հղումներ

Թուրքիան սպառնում է Ռուսաստանին


Turkey Russia

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային զայրացնում են Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող գոտծողությունները, որոնք ուղղված են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերի ամրապնդմանը։ Էրդողանը սպառնացել է փնտրել Ռուսաստանից բնական գազի ներմուծման համար այլընտրանքներ։

Թուրքիայի նախագահ Էրդողանը, Սիրայաում Ռուսաստանի կողմից ծավալած գործողություններից հետո, հայտարարել է, որ Անկարան կարող է այլընտրանքներ փնտրել բանական գազի ներմուծման եւ ատոմակայանի կառուցման իր նախագծերում։

Թուրքիան ռուսական գազի ամենամեծ ներկրողներից է, երկու երկրները համաձայնության էին եկել կառուցել «Թուրքական հոսք» գազամուղը, որը այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու`շրջանցելով Ուկրաինան:

Ռուսաստանը նաեւ հանձն էր առել կառուցել Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ 20 մլրդ. դոլարի արժողության մի նախագիծ, որը այժմ, ըստ Էրդողանի, եւս կասկածի տակ է՝ Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու եւ Սիրիայում ծավալած գործողությունների պատճառով։

Այդուհանդերձ, ըստ որոշ վերլուծաբանների, Էրդողանի զայրացած հայտարարությունները, կարող են ի վերջո ոչինչ չնշանակել, Ջոնս Հոփքինս համալսարանի վերլուծաբան Գերըթ Ջենքինսը, նշել է, որ երկու կողմերը անցյալում էլ ունեցել են տարաձայնություններ, սակայն Ռուսաստանն ու Թուրքիան ունեն խորը տնտեսական կապեր, որոնք ստիպում են կողմերին ի վերջո համաձայնության գալ։

Նշենք նաեւ, որ դեռ չորեքշաբթի օրը ռուսական Գազպրոմը հայտարարել էր, որ «Թուրքական հոսք» նախագիծը կարող է հետաձգվել։

Պուտինն ու Էրդողանը համաձայնության էին եկել անցյալ ամիս, Մինչեւ Ռուսաստանի կողմից Սիրիայում գործողությունների ծավալումը, որ նախագիծը կշարունակվի անկախ առկա խնդիրների, գազամուղի աշխատանքները նախատեսված էր սկսել դեռ հունիսին, սակայն դրանք մինչ օրս հետաձգվում են։

Գազամուղի կառուցումը կախված է նաեւ Ռուսական գազի պահանջարկից, ինչը եւս կասկածի տակ է Ռուսաստանի որդեգրած ռազմավարության պատճառով, նշում են վերլուծաբանները։

Նախագծի ձախողման դեպքում Թուրքիան ունի երկընտրանք՝ Իրանը, Ադրբեջնը եւ Թուրքմենստանը, մինչդեռ Թուրքիայի երկարաժամկետ նպատակը Էներգիայի տեղաբաշխման կենտրոնի վերածվեն է ՝դրան հետեւող շահույթներով։

XS
SM
MD
LG