Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը խոստացել է Աֆղանստանի ողբերգության շուրջ հետաքննություն անցկացնել


White house

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել Աֆղանստանի նախագահին Քունդուզ քաղաքի հիվանդանոցի ռմբակոծման և 22 զոհերի համար։ Նա խոստացել է այս ողբերգության շուրջ մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացնել

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զանգահարել է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության նախագահ Ջոանն Լիուին և հայտնել իր ցավակցությունը աշխատակազմի և հիվանդների կորստի համար:

Սպիտակ Տան խոսնակ, Ջոշ Ըռնեսթի խոսքերով, ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել է Բժիշկ Լիուին, որ պաշտպանության նախարարության հետաքննությունը այս միջադեպի մասին տրամադրելու է թափանցիկ, մանրակրկիտ և հավաստի տվյալներ:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարում է, որ պետք է անկախ հետաքննություն կատարվի, քանի՝ պնդելով, որ ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի հետաքննության տվյալները վստահելի չեն:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տնօրեն Ջեյսոն Քոնի խոսքերով, իրենք Բարաք Օբամային կոչ են անումհամագործակցել Փաստահավաք հանձնաժողովի հետ, դրանով իսկ ապացուցելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը հարգում է պատերազմի վերաբերյալ համամարդկային օրենքները:

Փարիզից գործող այս կազմակերպությունը տեղեկացրել է, որ զոհերից տասներկուսը իրենց անձնակազմի անդամներն էին, տասը՝ հիվանդներ: Կա ավելի քան երեսուն վիրավոր:

Քունդուզի բնակիչ Զաբիհուլլան ասում է, որ իր ընտանիքի անդամներից մեկի ոտքում փամփուշտ կա, իսկ մյուսի բաց վերքը դեռ չեն մշակել:

Հիվանդանոցի ավերման պատճառով, Քունդուզի բնակիչները զրկվել են բժշկական օգնությունից:

Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել են, թե մինչեւ գրոհն իրականացնելը, իրենք վստահ են եղել, որ Թալիբանի ապստամբները հիվանդանոցի ներսից կրակոցներ էին արձակում, եւ այդ պատճառով էլ դիմել էին ԱՄՆ-ի օդային ուժերի օգնությանը:

ԱՄՆ-ի նախագահը խոստացել է Աֆղանստանի ողբերգության շուրջ հետաքննություն անցկացնել
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

XS
SM
MD
LG