Ռուսական հեռուստաալիքներից մեկի եղանակեի տեսության համաձայն Սիրիայում եղանակը բարենպաստ էր Ռուսատանի օդային գործողությունների համար, սակայն երկուշաբթի օրը Ռուսաստանը Թուրքիայի օդային տարածքը խախտելու պատճառ հայտարարեց վատ եղանակը։
ՆԱՏՕ- ի անդամ երկիր Թուրքիային ռուսական գործողությունները Սիրիայում անհանգստացնում են։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նույնպես հայտնել էր իր անհանգստությունը։
՛՛Ռուսական գործողությունները չեն նպաստում Մերձավոր Արեւելի կայունությանն ու անվտանգությանը, Ռուսաստանը պարտավոր է բացատրություն տալ,- նշել էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը։
Ռուսաստանը շարունակում է վստահեցնել, որ իր Գործողությունների հիմնական թիրախը Սիրիայում ՛՛ Իսլամական պետություն՝՝ ահաբեկչական խմբավորումն է։
Մինչդեռ պաշտոնական ԱՄՆ-ը իրավիճակը այլ կերպ է գնահատում։
՛՛ Ռուսաստանի կողմից Ասադի բռնապետության սատարումը կարող է բերել ամենաանցանկալի արդյունքների, ռուսական գործողությունները միայն ավելի կբորբոքեն քաղաքացիյական պատերազմը սիրիայում՝՝,- նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Աշթըն Քարթըրը։
Ռուսաստանը միջադեպը սխալմունք է անվանել հավաստիացնելով, որ նման միջադեպ այլեւվս չի կրկնվի, մինչդեռ Անկարան սպառնացել է պատասխանել՝ նման միջադեպի կրկնման դեպքում։
ՆԱՐՕ-ն իր անհանգստությունն է հայտնել նաեւ Ռուսաստանի կողմից արեւմտյան աջակցություն ստացող ուժերի վրա հարձակման շուրջ։
Չնայած, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության, ռուսական ուժերին վերջին մի քանի օրերի ընթացքում հաջողվել է ոչնչացնել ՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորման հենակետեր, այդուհանդերձ ակնհայտ է, որ Ռուսաստանի թիրախը տարածաշրջանում շատ ավելի լայն է եւ կարող է հանգեցնել սառը պատերազմից հետո Ռուսաստան-Արեւուտք ամենալուրջ առճակատման։