Մատչելի հղումներ

՛՛Ռուսաստանը, Ասադի հետ համագործակցելով, իրեն կապում է Բաշար ալ Ասադի խորտակվող նավին՝՝


Turkey Russia Syria
Turkey Russia Syria

Ռուսատանի կողմից Սիրիայում իրագործվող օդային հարվածները հակասություններ են առաջ բերում միջազգային քաղաքական շրջանակներում՝ նոր անջրպետ առաջացնելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։

Պաշտոնական ԱՄՆ-ը քննադատում է Ռուսաստանի կողմից Սիրիայում որդեգրած ռազմավարությունը։ Ամերիկյան կողմը պնդում է, որ Ռուսաստանը, Ասադի ուժերի հետ համագործակցելով, իրեն արհեստականորեն կապում է Բաշար ալ Ասադի խորտակվող նավին։ Այսպիսի հայտարարությամբ հանդես էր եկել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը։

Նշենք, որ Ռուսաստանի կողմից Սիրիայի տարածքում արձանագրված օդային հարվածները, ըստ ամերիկյան կողմի, ուղղված էին ոչ-թե ՛՛Իսլամական պետության՝՝ ահաբեկիչներին, այլ Բաշար ալ Ասադի դիրքերի ամրապնդմանը։

Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողությունները Սիրիայում հաջողությամբ պսակվելու մեծ հավանականություն ունեն, քանզի դրանք իրագործվում են Ասաադի բանակի հետ համագործակցությամբ։

Թուրքիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ, Սիրյայում իր օդային հարվածների գործողությունների ժամանակ։

Անկարան, ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը քննադատել են Ռուսաստանի գործողությունները, ինչը հանգեցնում է նաեւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարմանը։

Ավելի քան 40 Սիրիական ապստամբ խմբեր, որոնց թվում է նաեւ Սիրիայի ազատ բանակը, կոչ են արել դաշինք ստեղծել Ռուսաստանի եւ Իրանի գործողությունների դեմ Սիրիայում՝ Մոսկվային մեղադրելով Սիրիայում անօրինական ռազմական գործողություններ ձեռնարկելու մեջ, որոնք ուղղված են նաեւ խաղաղ բնակչության դեմ։

XS
SM
MD
LG