Մատչելի հղումներ

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մեկուսացնել ինքն իրեն Սիրիայում օդային հարվածներ սկսելով


Russia attack Syria Ragha

Թեեւ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՛՛Իսլամական պետություն՝՝ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, երկու կողմերի միջեւ բանակցային գործընթացը շարունակվում է, Սիրիայում պայքարի ռազմավարության շուրջ։

ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ ՛՛Իսլամական պետություն՝՝ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Մինչդեռ Ռուսաստանի կողմից Սիրիայի տարածքում արձանագրված օդային հարվածները, ըստ ամերիկյան կողմի, ուղղված էին ոչ-թե ՛՛Իսլամական պետության՝՝ ահաբեկիչներին, այլ Բաշար ալ Ասադի դիրքերի ամրապնդմանը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավռովը, նշում է, որ եթե մեկը ունի ահաբեկչի տեսք, եթե մեկը իրեն պահում է ահաբեկչի պես, եթե մեկը քայլում է ահաբեկչի պես, եւ մարտնչում ահաբեկչի պես, ուրեմն դա ահաբեկիչ է, այդպես չէ։ Եթե չեմ սխալվում մենք միշտ ասել ենք, որ մենք պայքարում ենք ՛՛Իսլամական պետության՝՝ եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ։ Սա նաեւ ԱՄՆ-ի եւ Արեւմտյան դաշինքի նպատակն է, դուք բազմիցս եք ասել, որ պայքարը եւ՛ ՛՛Իսլամական Պետության՝՝ եւ՛ Նուսրայի եւ թե՛ այլ ահաբեկչական խմբերի դեմ է, հայտարարել է Սերգեյ Լավռովը։

Սակայն Մոսկվայի այս մոտեցումը տարբեր է Վաշինգտոնի մոտեցումից։

Ըստ Պենտագոնի կողմերը բանակցում են իրար վնաս չհասցնելու ռազմավարության շուրջ։

Ըստ որոշ դիտորդների Ռուսաստանը իր օդային հարվածներում թիրախի տակ էր առել ոչ միայն Իսլամական պետության, այլ նաեւ ԱՄՆ-ի կողմից սատարվող ուժերի հենակետերը։

Այդուհանդերձ, նշում է Պենտագոնի խոսնակ Սթիվըն Քուքը, եթե մենք կարող ենք բանակցելու միջոցով խուսափել սխալ հաշվարկներից, եւ ենթադրություններից, կամ դժբախտ պատահարներից, ապա մենք պատրաստ ենք բանակցելու ռուսների հետ, տեսնենք, թե դա ինչ արդյունքի կբերի։ Կրկին եմ ասում, որ դա չի նշանակում որ մենք հանդուրժում կամ սատարում ենք Ռուսատանի գործողությունները, դեռ ավելին այս ռուսական կողմի գործողությունները մեզ համար լուրջ հարցեր են բարձրացնում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Ռուսաստանի հարվածները ոչնչացրել են Իսլամական պետության մի քանի կարեւոր հենակետ, մինչդեռ Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդի կողմից ՄԱԿ-ին հաղորդած տեղեկատվության համաձայն, ռուսական օդային հարվածների արդյունքում զոհվել են 36 խաղաղ բնակիչներ որոնց թվում կային նաեւ երեխաներ։ Ռուսաստանի նախագահը հերքել է այս մեղադրանքները։

Նշենք, որ ո՛չ մեկ, ոչ՛ էլ մյուս կողմի վարկածները դեռ հաստատված չեն։

XS
SM
MD
LG