Մատչելի հղումներ

Ավստրիայի` փախստականների ճամբարը


Valunteer
Valunteer

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից քիչ հեռու գտնվող մի փոքրիկ քաղաքի լքված դպրոցը դարձել է հազարավոր փախստականների բնակության վայրը: Մինչ կառավարությունը շտկում է իր բացթողումները, տեղի բնակիչները փախստականներին օգնության ձեռք են մեկնում:

Թրայսքիրխըն քաղաքի նախկին զինվորական դպրոցը նախատեսված էր ընդհամենը 1800 փախստականներ օթևանելու համար: Սակայն փախստականների հոսքի աճի պատճառով ճամբարի բնակիչների թիվը երկու անգամ ավել է: Սիրիացի երիտասարդ փախստականներից մեկը, անհանգստացած է եղանակի փոփոխությամբ:

Սիրիացի փախստական Մագդ Զաորը ասում է,- եղանակը սկսում է սառել և վրանները անհարմար են դառնում: Ես հույսով եմ, որ կառավարությունը ունի այս խնդրի լուծումը:

Մինչ կառավարությունը փորձում է խնդրին լուծում տալ, տեղացի բնակիչները ակտիվորեն օգնում են ճամբարի բնակիչներին: Ավստրիայի տարբեր մասերից, ամեն օր բազմաթիվ մարդիկ են գալիս ճամբար իրենց հետ բերելով հագուստ, կոշիկներ, ուտելիք և նույնիսկ գրքեր գերմաներեն սովորելու համար:

Սիրիացի փախստական Մագդ Զաորը ասում է,- Այստեղ գալու ճանապարհին մենք մեր բոլոր իրերը նետել ենք ծովը և այստեղի բնակիչները փորձում են մեզ օգնել:

Բարեգործական ընկերությունները խմբերով օգնություն են բաժանում, նրանց օգնում են նաև տեղացիները :

Կամավոր Սանդրա Քլինգորը ասում է,- մի մարդ մոտեցավ մեզ և պայուսակ խնդրեց, հետո մի հղի կին ասաց, որ իրեն մանկական հագուստ է անհրաժեշտ, մենք նրանց լսեցինք և հաջորդ օրը բերեցինք այն ինչ խնդրել էին: Կանայք ուրախությունից լաց էին լինում, իսկ տղամարդիկ գրկախառնվում էին մեզ հետ: Չնայած, որ իրողությունը անչափ տխուր է, մենք մեզ լավ ենք զգում երբ այսպիսի արձագանք ենք տեսնում:

Caritas օգնություն տրամադրող ընկերությունը այնքան բարեգործական ապրանք է ստացել, որ իր պահոցներում բավարար տեղ չկա: Եղանակների սառեցմանն ընդառաջ, կառավարությունը փորձում է վրանները փոխարինել ավելի կայուն ապաստանով: Այնուհետև փախստականներին պետք է ապահովել, տաք ծածկոցներով և քնապարկերով:

Ավստրիայի` փախստականների ճամբարը
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

XS
SM
MD
LG