ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսային վերջին զրույցը տեղի էր ունեցել հուլիսին, նրանք քննարկել էին Իրանի միջուկային ծրագիրը։
Կողմերի հարաբերությունները սառեցվել էին Ուկրաինական հակամարտության արդյունքում։ Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Պուտինը ցանկանում է Օբամայի հետ քննարկել Սիրիայի խնդիրը։
Ռուսաստանը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՛՛Իսլամական պետություն՝՝ ահաբեկչական խմբավորման եւ ապստամբ ուժերի դեմ պայքարում։ Մերձավոր Արեւելքում ներգրավվելով, Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր աշխարհաքաղաքական ազդեցությությունը, նշում է Ազգային պաշտպանության ինստիտուտի վերլուծաբան Փիթըր Ելցովը։
՛՛ Նպատակն է աշխարհի ուշադրությունը սեւեռել Սիրիայի եւ Իսլամական պետության դեմ Ռուսաստանի պայքարի վրա՝ ստեղծելով նոր դաշինք եւ մոռացության մատնելով Ուկրաինան՝՝։
ԱՄՆ-ը չի խրախուսում Ռուսաստանի կողմից Ասադի ռեժիմի սատարումը, մինչդեռ ներգաղթյալների խնդրի առջեւ կանգնած Եւվրամիությունը կարող է փոխզիջումների գնալ Պուտինի հետայս հարցում գոնե միաժամանակ։ Դեռ ավելին, Ռուսաստանի վարկը կարող է նույնիսկ աճել տարածաշրջանում որոշակի ձեռքբերումներ գրանցելու դեպքում, սակայն ըստ Վերլուծաբան Ելցովի Սիրիա մուտք գործելը ի վերջո արջի ծառայություն կարող է մատուցել հենց Պուտինին։
՛՛ Պուտինը մոռանում է Աֆղանստանի պատերազմը, Մերձավոր Արեւելքում հաղթանակ գրանցելը ամենեւին հեշտ գործ չէ, սա կարող է դառնալ Պուտինի իշխանության ավարտի սկիզբը՝՝։
Ելցովը հավելում է, որ Արեւմուտքը հավանաբար խելացի կգտնվի, թույլ տալով Պուտինին մուտք գործել Սիրիա, այսպիսով շեղելով Ռուսաստանին Ուկրաինայում իր հավակնություններից։