Մատչելի հղումներ

Մ.Ա.Կ.-ի 70 ամյակին ընդառաջ. Գլխավոր ասամբլեայի թեմաները


UN Obama
UN Obama

Աշխարհի երկրների առաջնորդները շուտով կհանդիպեն Միավորված Ազգերի Կազմակերպությունում: Այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Ընդհանուր Համագումարին, որը նաև կնշի ՄԱԿ-ի 70 ամյակը, կմասնակցեն 15Օ-ից ավելի նախագահներ և նախարարներ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սեպտեմբերի 25ին կժամանի ՄԱԿ, որպեսզի մասնակցի կայանալիք աղքատության հաղթահարմանն ուղղված գագաթնաժողովին:

Նա կհանդիպի ՄԱԿ-ի աշխատակիցներին և առանձնազրույց կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ, ում հետ նա նախկինում երեք անգամ հանդիպել է Վատիկանում:

Մեր նախորդ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք բազմաթիվ կարևոր հարցեր ինչպիսիք են աղքատության վերացումը, փախստականների խնդիրները և կլիմայի փոփոխությունը,- ասում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի- Մունը:

Այնուհետև Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընդհանուր համագումարի սրահում կարտասանի իր երկար սպասված ճառը:

Փախստականներին կամ կլիմայի տաքացմանը վերաբերող հարցերում նա զարմանալիորեն դարձել է համատարած բարոյական հեղինակություն: Շատերն են սպասում որպեսզի լսեն, թե նա ինչ ասելիք ունի,- ասում է, խորհրդատու դիվանագետ Քարն Ռոսսը:

Այնուհետև համագումարի մասնակիցները կանդրադառնան աշխարհի ամենաբարդ խնդիրներին:

Կհնչեն Իրանի միջուկային զենքի գործարքին վերաբերող մի շարք ինքնաշնորհավորանքներ, սակայն դա մի կողմ կմղվի Եվրոպայի ներկայիս հումանիտար ճգնաժամի և «Իսլամական Պետություն» խմբավորման քննարկումներով,- ասում է, Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչ Ռիչարդ Գովանը:

Սեպտեմբերի 30ին կկայանա Եվրոպայում փախստականների ճգնաժամին նվիրված ժողով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ ժողովի ընթացքում կլսվեն մարդկային և էֆֆեկտիվ արձագանքներ:

Փախստականների մեծ մասը, քաղաքացիական պատերազմից փախչող սիրիացիներ են:

Ռուսաստանի վերջին ժամանակների օգնությունը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին, սրել է երկրի հարաբերությունը Վաշինգտոնի հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը գրեթե մեկ տասնամյակ չի մասնակցել համագումարին , պատրաստվում է Սիրիան ներկայացնել նոր տեսանկյունից, ինչը հնարավոր է, որ բոլորին դուր չգա:

Սակայն ԱՄՆ-ն սկզբունքային վերաբերմունք ունի Ասսադի և Մոսկվայի նրան աջակցելու վերաբերյալ, այսպիսով հնարավոր է, որ համաձայնության գալու փոխարեն, բանակցությունների անհամաձայնություն տեղի ունենա,- ասում է, Կոլումբիայի համալսարանի ներկայացուցիչ Ռիչարդ Գովանը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կղեկավարի ահաբեկչության դեմ պայքարի ժողովը:

Նախագահը պատրաստվում է ժողով գումարել, որի ընթացքում կքննարկվեն դաժան ծայրահեղականների թիվը, կվերանայվեն թե ինչ արդյունքների է հասել կոալիցիան և թե ինչ բացթողումներ կան,- ասում է, ՄԱԿ-ի ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը:

Այս տարվա Ընդհանուր Համագումարը լինելու է ամենամեծը, թե՛ դրան մասնակցող առաջնորդների թվով և թե՛ դրա բարդություններով:

Մ.Ա.Կ.-ի 70 ամյակին ընդառաջ. Գլխավոր ասամբլեայի թեմաները
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

XS
SM
MD
LG