Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի երեկոյան Կուբայից ժամանեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն, ում դիմավորեցին երկրի նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջո Բայդընը եւ նրանց տիկնայք:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին դիմավորում էին նաեւ աշակերտական խմբեր, ովքեր բացականչում էին "Hello, hey, hey, welcome to the USA."
ԱՄՆ-ի նախագահներն օտար երկրների առաջնորդներին հազվադեպ են դիմավորում օդանավակայանում, սակայն նախկին նախագահ Ջորջ Բուշը 2ՕՕ8 թվականին օդանավակայանում առաջինը դիմավորեց Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապին:
Ֆրանցիսկոս պապը իտալական “Ֆիատ 5ՕՕՕL” մակնիշի ավտոմեքենայով մեկնեց Վաշինգտոնում Վատիկանի դիվանագիտական առաքելություն, որտեղ նրան եւս դիմավորեցին մեծաթիվ հավատացյալներ:
ԱՄՆ-ում վեցնօրյա այցի ընթացքում Հռոմի պապը շրջագայելու է Վաշինգտոնում, Նյու Յորքում ու Ֆիլադելֆիայում: Չորեքշաբթի առավոտյան Սպիտակ տան Հարավային մարգագետնում անց է կացվելու հատուկ արարողություն նրա պատվին: Հինգշաբթի օրը Պապն իր խոսքն է ուղղելու Կոնգրեսի համատեղ նիստի ժամանակ: Ուրբաթ օրը նա ելույթ կունենա ՄԱԿ-ում ու պատարագ կմատուցի Մեդիսոնի հրապարակի պուրակում: