Մատչելի հղումներ

Ռուսաստանի տնտեսական ռազմավարության միտումները


Moskva river, the Kremlin during sunset in the capital Moscow 2015. REUTERS/Maxim Zmeyev

Ռուսաստանը գովազդում է արտասահմանյան ապրանքների փոխարինումը հայրենականով: Չինաստանի նման որոշ երկրներ փորձում են օգտվել Արևմտյան ապրանքների մուտքը արգելելու Ռուսաստանի կառավարության որոշումից:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Յություբի իր կայքում ցանկություն է հայտնել արտասահմանից ներկրումները փոխարինել ռուսական արդյունաբերության արտադրանքով: Սակայն չնայած հնարավորություններին, շուկայի աճող չափաբաժինը և սուբսիդավորումը բավականին բարդ մարտահրավեր է հետընթաց ապրող Ռուսաստանի տնտեսության համար:

Ըստ Ռուսաստանի վարչապետի տեղակալ Արկադի Դվորկովիչի, Ռուսաստանը նոր է սկսել փոխարինմանը նպատակաուղղված քաղաքականություն վարել. «Դեռ վաղ է խոսել մեծածավալ հետևանքների մասին», - ասել է Դվորկովիչը:

Ռուսական որոշ ապրանքների անորակությունը նույնպես սահմանափակող գործոն է: Արտասահմանյան բժշկական սարքեր չգնելու մասին առաջարկը Մեդվեդևը չի ընդունել՝ հաշվի առնելով առողջապահությանը հնարավոր վնասներ հասցնելու վտանգը:

Ռուսական Շվաբ ընկերությունը նշում է, որ տեխնոլոգիան զարգացնելու համար Եվրոպայում արտոնագրված է և Բրիտանացի գործընկեր ունի. «Մենք նրանց արդեն 15 տարի է ճանաչում ենք: Այն ժամանակ դեռ պատժամիջոցների ու ապրանքափոխարինման մասին դեռևս խոսք չկար անգամ», - նշում է Շվաբեի տնօրեն Իվան Օժիգինը:

Ըստ ռուս պաշտոնյաների պատժամիջոցները օգնում են երկիրը դանդաղորեն դուրս բերել արտասահմանյան ապրանքների կախվածությունից. «Համոզված եմ, որ շուտով գլխավոր միտում է դառնալու գյուղատնտեսության արագ զարգացումը և դրա արտահանումը», ասում է Իվան Սիրոտկինը՝ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունից:

Ավելին, այն երկրները, ովքեր սահմանափակումների տակ չեն, փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը Ռուսաստանի շուկայում. «Ըստ էության սա շատ լավ հնարավորություն է: Չինաստանը ու Ռուսաստանը վերջերս համատեղ հռչակագիր կնքեցին «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» ծրագրի Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում: Ավելին, սա վերաբերվում է երկու երկրների ընդհանուր ռազմավարական ու համագործակցային հարաբերություններին», - նշում է Շանքսի նահանգի առևտրի վարչության գլխավոր տնօրեն Սուն Յուեջինգը:

Սակայն չնայած Ռուսաստանի այսպիսի ջանքերին զարգացումը ակնկալվում է, որ դանդաղ է ընթանալու:

XS
SM
MD
LG