Մատչելի հղումներ

Կալիֆորնիայի որոշ քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել


Fire

Թվում է, թե Ամերիկայի արևմտյան նահանգներից Կալիֆորնիայի անտառների հրդեհները անվերջանալի են : Գինեգործությամբ հայտնի Նապա Վալլեյ քաղաքի բնակիչներին ստիպված են տեղահանել, քանի որ քաղաքի կեսը արդեն այրվել է:

Կալիֆորնիա նահանգի հրշեջները ստիպված են պայքարել վերջին տասնամյակների ամենաուժգին անտառային հրդեհների դեմ: Բռնկումները տարածվել են ավելի քան 40,000 հեկտար տարածքով մեկ և ոչնչացրել հարյուրավոր տներ ու շինություններ: Նախորդ շաբաթ հաշվված ժամերի ընթացքում, հրդեհի պատճառով բազմաթիվ թաղամասեր են գետնին հավասարվել:

Միդլթաուն քաղաքի բնակիչ Քիմբերլի Հարփերը ասում է, որ երբ իրենք հեռանում էին, հրդեհի պատ էր իրենց հետևում: Դա իր տեսած ամենասարսափելի տեսարանն էր:

Պետական մարմինները ասում են, որ հրդեհը դժվար է մարել, քանի որ քամին այն տարածում է տարբեր ուղղություններով և ծխի պատճառով օդանավերը չեն կարողանում հասնել անհրաժեշտ տարածքներ:

Անտառագիտության նախարարության ներկայացուցիչ Սքոթթ Մաքլիի խոսքերով, մի կողմից լավ է, որ ծուխը սկսում է ցրվել, սակայն մյուս կողմից, եթե ծուխ չլինի արևը կարող է կրակը բորբոքել:

Երկու հրշեջներ երկրորդ կարգի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը տուժած շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել: Նա ասում է, որ անտառային հրդեհները ավելի վտանգավոր են քան երբևէ, քանի որ ամառային ջերմաստիճանը բարձրանում է:

Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը ասում է, որ վերջին տարիների երաշտի պատճառով անտառները ավելի չոր են, ինչը է՛լ ավելի է նպաստում հրդեհի ուժգնացմանը:

Կալիֆորնիայում այժմ մի քանի խոշոր հրդեհներ են բռնկված, սակայն 160 կմ ձգվող Վալլեյի և 160 կմ ձգվող Բաթթի հրդեհները մեծ վնաս են հասցրել տարածաշրջանին: Հույս կա, որ հրդեհները շուտով կմարեն, սակայն դրանցից հետո վերականգնումը բավականին երկար կտևի, քանի որ մեծ վնաս է հասցվել քաղաքների կառուցվածքին, ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցերին:

Կալիֆորնիայի որոշ քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

XS
SM
MD
LG