Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կանգնած է փախստականներին ընդունելու դժվարությունների առջեւ


Այսօր, երբ Սիրիայից հարյուր հազարավոր մարդիկ են բռնել գաղթի ճանապարհը եւ ուղղություն ընտրել հիմնականում եվրոպական երկրները, ԱՄՆ-ը հայտարարում է նրանցից 1Օ հազարին ընդունելու որոշման մասին։ Սակայն միլիոնն անցնող փախստականների համեմատ այս փոքր թիվն անգամ անհանգստության տեղիք է տալիս ԱՄՆ-ում, որը հաճախ է իր վրա զգացել ահաբեկիչների հարուցած վնասները։

Ինչպես հանրապետական կոնգրեսական Մայքըլ Մաքքոլն է ասում. ՛՛Եթե համոզված լինեի, որ նրանք այստեղ կմնան պատշաճ կերպով, ես կպաշտպանեի այդ որոշումը։ Սակայն մենք չգիտենք, թե ովքեր են այդ մարդիկ՛՛։

Մաքքոլն ի դեպ Ներկայացուցիչների պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն է։ Նա ասել է, թե իրեն մտահոգում է ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման հայտարարությունն այն մասին, որ փախստականների ճգնաժամը կիրառելու են Արեւմուտք թափանցելու նպատակով։

Օբամայի վարչակազմի պաշտոնատար անձինք ասում են, թե սիրիացի փախստականներին ընդունելիս վերջիններս ենթարկվելու են խիստ քննության։
Ինչպես Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթն է ասում, Ամերիկան կարճ ուղին չի բռնում, երբ խոսքը վերաբերում է անվտանգությանը։ ՝՝Փորձեր կարվեն փախստականների ընդունման գործընթացն արագացնելու համար, սակայն այն տեղի չի ունենա մեր անվտանգության հաշվին՛՛։
՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ պայքարը կարգավորող նախագահ Բարաք Օբամայի հատուկ դեսպանորդ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը նույնպես ընդունում է, որ վտանգը հավանական է։

՝՝Հարկավոր է, որ մենք ուշադրությամբ հետեւենք։ Հարկավոր է լինել չափազանց զգույշ, քանի որ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումն անպայման կփորձի իր գործակալներին խցկել փախստականների շարքերում՛՛, ասել է նա։

Փախստականներին ապաստան տալու կողմնակիցներն ասում են, որ չնայած 1Օ հազար փախստականի ընդունելու որոշումով ԱՄՆ-ը առաջին քայլն է կատարում, մյուս կողմից շեշտում են, որ միջազգային այս ճգնաժամը լուծելու ճանապարհին այս քայլը չափազանց փոքր է։


((MICHAEL BOWMAN, VOA NEWS, WASHINGTON))

XS
SM
MD
LG