Սպասվում է, որ եկող օրերի ընթացքում Մակեդոնիայից մոտ 7ՕՕՕ փախստական մուտք կգործի հարեւան Սերբիա։ Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա փախստականների հոսքը շարունակվում է, ու ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցն է հաղորդում Սերբիայից, Հունգարիայի հետ սահմանի երկայնքով նույնպես ծանր իրավիճակ է։
Հունգարիայի հետ Սերբիայի սահմանամերձ Սուբոտիցայի մերձակայքում գտնվող այս լքված գործարանում շարժը դադար էր առել մի քանի տասնամյակ առաջ։ Գործարանն այսօր, ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակիցն է ասում, այլ նպատակ ունի։ Այստեղ են տեղավորվել փախստականներ, ինչպես օրինակ աֆղասնստանցի Ջալիլ Խալիլին, որն ուզում է վերադառնալ Մեծ Բրիտանիա, որտեղից իրեն երկու տարի առաջ էին վտարել։ Այնտեղ է մնացել նրա կինը։
Ջալիլի նման մեծաթիվ փախստականներ են այստեղ եկել միայն մի քանի հագուստ իրենց հետ բերելով։
՝՝Ես նույնիսկ դրամ չունեմ՛՛, ասում է Խալիլը։
Ի տարբերություն փախստականների մի շարք այլ ճամբարների, այստեղ չկան նվիրաբերված հագուստ, կոշիկներ, վերմակներ։ Չկան հիգիենայի համար պարզ պայմաններ։ Ու թեյն անգամ եփում են պլաստմասսայի շշերի մեջ։
Փախստականների իրավիճակն օր օրի ավել է ծանրանում նրանց թվի օրեցօր աճին զուգընթաց։ Առանց այն էլ տնտեսական ոչ բարվոք վիճակում գտնվող երկրներն այսօր կանգնել են դժվարին կացության առջեւ։ Բայց անհնար է նաեւ արգելել նրանց, ովքեր մահից են դիմել փախուստի։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում արտասանած կրքոր իր ելույթի ընթացքում ներկայացրեց 16Օ հազար փախստականներին Եվրոպայում տեղաբաշխելու մասին մի ծրագիր։ Այն նման ամենամեծ ծրագիրն է, սակայն հստակ չէ, թե արդյոք Եվրոպական Միության բոլոր երկրները կընդունեն ծրագիրը, թե ոչ, կամ արդյոք փախստականները կհամաձայնվեն մնալ ավելի փոքր նպաստ հատկացնող երկրներում, թե կփորձեն շարունակել իրենց ճանապարհը դեպի Գերմանիա կամ Շվեդիա։
Ըստ ներկայացված ծրագրի, Եվրոպական Միությունը փախստականների մասնաբաժինների մասին տվյալներ կուղարկի եվրոպական 22 երկրների, որին համապատասխան 16Օ հազար փախստականները կտեղաբաշխվեն այդ երկրներում։
Սակայն Յունկերի ծրագիրն իր ծավալով շատ փոքր է փախստականների ահռելի թվի հետ համեմատած։ Միայն Գերմանիան սպասում է ընդունել 8ՕՕ հազար փախստական ու միայն այս շաբաթվա ընթացքում այստեղ է տեղավորվել 2Օ-ը։
Այս տարվա ընթացքում Եվրոպա է Մերձավոր Արեւելքից տեղափոխվել 332 հազար փախստական։ Եվրոպական Միության օրենքների համաձայն, ներկայացվող որեւէ ծրագիր պետք է ստանա բոլոր երկրների հավանությունը։
Եվրոպական խորհրդարանում հանդես իր ելույթի ընթացքում Ժան Կլոդ Յունքերն ասաց, ՝՝Մենք պայքարում ենք ընդդեմ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման։ Ուրեմն, ինչու՞ պատրաստ չենք ընդունելու այդ խմբավորման պատճառով իրենց տները լքած անձանց՛՛։