Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը ABC-ին տված հարցազրույցում ներողություն խնդրեց


Democratic presidential candidate Hillary Clinton speaks at a news conference after a discussion about health care in San Juan, Puerto Rico, Sept. 4, 2015.
Democratic presidential candidate Hillary Clinton speaks at a news conference after a discussion about health care in San Juan, Puerto Rico, Sept. 4, 2015.

Աղմկահարույց այս գործը հանրային քննարկման մեծ ալիք էր բարձրացրել։ Այս տարվա մարտին պարզվեց, որ դեռևս ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Քլինթընը ծառայողական էլեկտրոնային փոստի համար օգտվել է առանձին անձնական սերվերից: Դա հակասում էր գործող այն պրակտիկային, որ բոլոր պետական ծառայողների հաշիվները սպասարկվում և վերահսկվում են դաշնային սերվերների կողմից:

՛՛ Կարծում եմ, որ իմ հիմնական սխալը նրանում էր, որ ես ի սկզբանե չեմ պատասխանել բոլոր հարցերին, այն ինչ ես արել եմ օրենքով արգելված չէր, սակայն հիմա հետ նայելով պետք է ասեմ, որ եթե նույնիսկ այդ ամենը թույլատրված էր, ես պետք է ավելի զգույշ լինեի եւ օգտագործեի միայն աշխատանքային էլեկտրոնային փոստը, այս առումով, այո, ես սխալ եմ եղել ՛՛,- նշել էր Քլիթընը։

Նա այս հայտարարությամբ հանդես եկավ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Քլինթընը արդեն երկար ժամանակ էր փորձում շրջանցել խնդիրը՝ արդարանալով, թե ինքը օրենքից դուրս ոչինչ չի արել, սակայն նրա վարկանիշը կտրուկ անկում էր ապրում։

Այս քայլով Քլինթընը փորձում է վերականգնել հանրության վստահությունը։

Քլինթընը հետաքննությունների դաշնային բյուրոին տրամադրել է 55,000 էջանոց անձնական սերվերի նամակագրությունը, որը պարունակում է 2009-2013-ի պետքարտուղար Քլինթընի էլեկտրոնային նամակագրությունը:

Այդուհանդերձ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթընը դեռեւվս մնում է դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուն, նրան նախորդում է Բըրնի Սանդըրսը, շատեր էլ սպասում են ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդընի նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին վերջնական որոշմանը։

XS
SM
MD
LG