Մատչելի հղումներ

Օբամա. Երբ մենք միասնական ենք, մենք միմյանց վեր ենք բարձրացնում


«Ամերիկան զարմանալի երկիր է, որտեղ ինձ նման մեկը կարող էր հասնել քաղաքական բարձրագույն պաշտոնի, որտեղ կապ չունի, թե ով ես դու, ինչպիսին է արտաքինդ, կամ որքան գումար ես վաստակում:

Բավարար չէ սակայն միայն հայտարարել, որ Ամերիկան բացառիկ երկիր է, անհրաժեշտ է դա ապացուցել, անհրաժեշտ է քրտնաջան աշխատել, որպեսզի այդպես էլ շարունակվի, ու հենց քրտնաջան աշխատող ամերիկացիներն էին, որոնց շնորհիվ մենք առաջընթաց ենք գրանցել:

Երբ ես ստանձնեցի այս պաշտոնը, առաջատար գործարարներն ասում էին, որ ներդրումներ կատարելու լավագույն տեղը Չինաստանն է. Այժմ նրանք այդպես չեն ասում: Այժմ ներդրումներ կատարելու համար լավագույն տեղը հենց այստեղ է, Միացյալ Նահանգներում, որովհետեւ աշխարհի ամենալավ աշխատավորները մեր աշխատավորներն են:

Միասնական մենք ավելի հզոր ենք, քան առանձին, եւ երբ մենք միասնական ենք, մենք միմյանց վեր ենք բարձրացնում, հասնելով բարձունքների, որոնց միայնակ չէինք հասնի: Ես գիտեմ, որ աշխատելով միասին, մենք ավելի լավ ապագա կկառուցենք մեր, մեր երեխաների, եւ մեր երկրի բոլոր աշխատավոր ընտանիքների համար: Ես դա տեսնում եմ, դուք՝ նույնպես, եւ մեզ ընդամենը մնում է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի դա իրականություն դառնա Ամերիկայում աշխատող յուրաքանչյուր աշխատավորի համար։ Աստված Օրհնի ձեզ բոլորիդ, Աստված օրհնի այս երկիրը»:

XS
SM
MD
LG