Մատչելի հղումներ

Բեսլանի ահաբեկչական հարձակման տարելիցը


Belsan
Belsan

Վերջերս լրացավ Հյուսիսային Օսեթիայի Բեսլանի ահաբեկչական հարձակման 11րդ տարելիցը: Այն ամենաարյունոտ ահաբեկչական հարձակումն էր, որը երբևէ տեղի է ունեցել Ռուսաստանում: Իսլամական գրոհայինների հարձակման ժամանակ սպանվել էր 330 պատանդ, որոնցից 186-ը՝ երեխաներ

Հինգշաբթի Բելսանի թիվ մեկ դպրոցում սգո օր էր: Հարյուրավոր սգավորներ այցելել էին դպրոց ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված պատարագին մասնակցելու համար:

Դեռևս փամփուշտների հետքեր ունեցող դպրոցի պատերին փակցված էին զոհվածների նկարները, մարդիկ լուռ մոտենում և ծաղիկներ էին դնում նկարների առաջ: Ուսանողները զոհվածների հիշատակին 334 փուչիկներ բաց թողեցին երկինք:

Շատերը պնդում են, որ հարձակման մեղավորները դեռ պետք է պատասխան տան իրենց հանցագործության համար:

Բեսլանի մայրերի հանձնաժողովի ղեկավար Սուսաննա Դուդիյեվան ասում էր, որ իրենք բազմիցս ասել են, որ այս ոճրագործությունը Ռուսաստանում պետք է հետախուզվի անկողմնակալորեն: Ահաբեկչության մասնակիցները և մեղավոր պետական մարմինները պետք է բացահայտվեն և պատժվեն: Սակայն դատելով ռուս պաշտոնյաների պահվածքից, ինքը կարող է ասել, որ նրանք չեն ցանկանում պատժել մեղավորներին:

Հարձակման ժամանակ 30 չեչեն և ինգուշ իսլամական գրոհայիններ պատանդ էին վերցրել 1,100 մարդ, ներառյալ 800 երեխաների: Պատանդների մեծ մասին առանց հացի կամ ջրի 52 ժամ պահել էին դպրոցի մարզասրահում: Ռուսաստանի անվտանգության ծառայությունը 3 օր հետո ներխուժել էր մարզասրահ և սպանել ահաբեկիչներին, սակայն գործողության ընթացքում տուժել էին հարյուրավոր անմեղ մարդիկ:

Այդ գործողությունից հետո, բազում տուժողներ դատարան էին դիմել, ասելով թե իրենց իրավունքները ոտնահարվել էին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը համաձայնել էր հաշվի առնել նրանց բողոքները:

Բեսլանի մայրերի հանձնաժողովի ղեկավար Սուսաննա Դուդիյեվայի խոսքերով իրենց բոլոր պահանջները հիմնականում արտացոլված են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 13րդ հոդվածում, որոնք են ահաբեկչական հարձակումը չկանխելը, զենքերի չարդարացված կիրառումը, բանակցությունների մերժումը, անժամանակ կրակի արձակումը և մարդկանց կյանքը վտանգելը:

Ենթադրվում է, որ ահաբեկչական գործողության կազմակերպիչը չեչեն առաջնորդ Շամիլ Բասայեվն էր, որը սպանվել է 2006 թվականին:

Բեսլանի ահաբեկչական հարձակման տարելիցը
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

XS
SM
MD
LG