Մատչելի հղումներ

Ներգաղթյալների հոսքը Եվրոպա


Migrants walk along a road in the village of Miratovac near the town of Presevo, Serbia, Aug. 25, 2015.
Migrants walk along a road in the village of Miratovac near the town of Presevo, Serbia, Aug. 25, 2015.

Ներգաղթի միջազգային կազմակերպության տվյալներով, այս տարի շուրջ 350,000 ներգաղթյալներ Միջերկրական ծովով հասել են Եվրոպա ՝ փախուստի դիմելով Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակից։ Սա համաշխարհային 2 րդ պատերազմից հետո դեպի Եվրոպա ներգաղթի ամենամեծ ալիքն է։

Ներգաղթի միջազգային կազմակերպության տվյալներով հսկայական թվով ներգաղթյալներ են հասնում Եվրոպա Միջերկրական ծովով ամեն օր։ Այս մարդկանց զգալի մասը գերծանրաբեռնված նավերով ճանապարհորդելով տեղ չի հասնում։

Հունգարիան ներգաղթյալների առաջին հանգրվանն է, միայն աս տարի Հունգարիա մուտք են գործել ավելի քան 156,000 ներգաղթյալներ։

Երեքշաբթի օրը, Հունգրարիայի կառավարությունը փակեց Բուդապեշտի գլխավոր գնացքի կայարանը՝ դռների երեւում թողնելով Մերձավոր Արեւելքի կոնֆլիկտային գոտուց փախած ներգաղթյալներին։

Ներգաղթյալների պահանջը մեկն է՝ որպեսի Հունգարիայի կառավարությունը թույլ տա նրանց մեկնել Գերմանիա կամ Ավստրիա։

Գերմանիան, մյուս Եւվրոպական երկրների համեմատ, ընդունել է ամենամեծ թվով փախստականների, դրանց թիվը մինչեւ տարեվերջ կարող է հանել 800.000-ի ։

Մինչ փախաստականների թիվը գնալով աճում է, Եվրամիությունը ծրագրում է արտակարգ քննարկում անցկացնել սեպտեմբերի 14 ին իրավիճակը քննարկելու նպատակով։

XS
SM
MD
LG