Մատչելի հղումներ

Ոճրագործություն մարդկության մշակութային ժառանգության դեմ


Palmira
Palmira

ՄԱԿ-ի մշակութային բաժինը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորումը «Մարդկության դեմ անհանդուրժելի ոճրագործություն է կատարել»:

Կիրակի օրը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները պայթեցնելով ավերել են Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի երկհազարամյա տաճարը: Վկաների խոսքերով, հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչը ՄԱԿ-ը հաստատել էր արբանյակից ստացված նկարների միջոցով:

Ըստ գրոհայինների, հնադարյան մասունքներն ու երկրպագության տաճարները խթանում են կռապաշտությանը: Նրանք Իրաքում պայթեցրել են մի քանի հնագույն մշակութային արժեքներ և օգոստոսին՝ ավերել Պալմիրայի մի քանի փոքր տաճարներ:

Իրաքի Սուլեյմանի Համալսարանի Հնէաբանության բաժնի Պրոֆեսոր Նեդալ Հաջ Դարվիշը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ այսպես կոչված «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հավատքի պատրվակի տակ ոչնչացնում են տաճարներն ու արձանները: «Սակայն իրականում, նրանք փորձում են ոչնչացնել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը:»

Պայթեցված Բելի տաճարը կառուցվել էր մեր թվարկության 32 թվականին և հանդիսանում էր հնադարյան արևելյան և հունա-հռոմեական ճարտարապետության վառ օրինակ: Նվիրված լինելով Սեմիտական Բել աստծուն՝ այն համարվում էր առաջին դարի ամենանշանավոր շինություններից մեկը:

Պալմիրա քաղաքը եղել է հռոմեական կայսրության քարավանային կարևորագույն քաղաքներից մեկը, իրար միացնելով Հնդկաստանը, Չինաստանը և Պարսկաստանը: Մինչև 2011 թվականի Սիրիայի հակամարտության ծագելը, Պալմիրան Միջին Արևելքի զբոսաշրջության խոշորագույն կենտրոնն էր:

Ստելլա Գրիգորյան

Ոճրագործություն մարդկության մշակութային ժառանգության դեմ
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

XS
SM
MD
LG