Ամուսնական կյանք սկսելուց հետո Հիլարին և նրա ամուսին Դոնը ցանկանում էին երեխաներ ունենալ, սակայն ինչպես շատ այլ զույգերի դեպքում, դա նրանց համար երկարատև աշխատանք դարձավ: Հիլարին պատմում է, որ 7 ամսվա ընթացքում ինքն ամեն առավոտ նույն ժամին գրանցում էր իր մարմնի ջերմաստիճանը, ինչը սակայն արդյունք չէր տալիս:
Բժիշկ Ջեն Աշթոնի խոսքերով, եթե մարմնի ջերմաստիճանը պարբերաբար ստուգվի և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը գրանցվի, ապա հնարավոր կլինի իմանալ, թե երբ է ձվազատում տեղի ունենում, ինչը անհրաժեշտ է հղիանալու համար:
Մարմնի ջերմաստիճանի գրանցման գործընթացը պետք է կատարվի յուրաքանչյուր առավոտ, նույն ժամին, որպեսզի մարմինը անկողնուց դուրս գալուց հետո, չհասցնի շարժման հետևանքով տաքանալ:
Հիլլարի Եգերը ասում էր, որ մարմնի ջերմաստիճանի գրանցման գործընթացը, բավականին անհարմար է և վրդովեցնող:
«ՅՈՆՈ» կոչվող նորաստեղծ սարքը, նախատեսված է գիշերվա ընթացքում մարմնի ջերմաստիճանի տատանումները գրանցելու համար: Այն շատ փոքր է և հեշտությամբ տեղավորվում է ականջի մեջ: Սարքը ստեղծողները ասում են, որ ականջի միջոցով մարմնի ջերմաստիճանի չափումը ավելի ճշգրիտ է, քան սովորական ջերմաչափի միջոցով չափումները:
Չնայած Հիլլարին կարողացել է հղիանալ սովորական ջերմաչափի օգնությամբ, և այժմ ունի 2 տարեկան դուստր, նրա կարծիքով հաջորդ անգամ ինքը միանշանակ կօգտվի «ՅՈՆՈ» սարքից:
Նախատեսվում է սարքը վաճառքի հանել հոկտեմբերին։ Դրա արժեքը կլինի 149 դոլար: Այն միանշանակ սովորական ջերմաչափից թանկ կարժենա և դեռ հայտնի չէ, թե ոդոլարցով չափումներըորքան արդյունավետ կլինի:
Ստելլա Գրիգորյան