Մատչելի հղումներ

Սթիվ Սարքիսյանի հայտարարությունը


Steve Sarkisian
Steve Sarkisian

ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի ամերիկյան ֆուտբոլի գլխավոր մարզիչ Սթիվ Սարքիսյանը, հրապարակայնորեն ներողություն խնդրեց, նախորդ շաբաթվա միջոցառման ժամանակ իր պահվածքի համար:

Երեքշաբթի օրը, ասուլիսի ժամանակ Սթիվ Սարքիսյանը հայտարարեց, որ ինքը միաժամանակ օգտագործել էր դեղամիջոցներ և ալկոհոլային խմիչք, ինչի պատճառով Հարավային Կալիֆորնիայի Համալսարանում վերջերս կայացած միջոցառման ժամանակ իրեն դրսևորել է ոչ պատշաճ կերպով:

Սարքիսյանը ասում է, որ իր պահվածքը սխալ էր, մի բան որն ինքը այլևս թույլ չի տա: Մարզչի խոսքերով ինքն այս մասին զրուցել է Համալսարանի տնօրեն Փաթ Հեյդենի հետ, և իրենք միասին համաձայնության են եկել իր հետագա քայլերի շուրջ:

Սթիվ Սարքիսյանը նաև ասում է, որ իր կարծիքով, սրանից կարելի է եզրակացնել, որ դեղամիջոցները ալկոհոլային խմիչքի հետ կիրառելու դեպքում, կարող ես ասել բաներ, որոնց համար զղջալու ես: Նա ներողություն էր խնդրում բոլոր երկրպագուներից, նվիրատուներից և մասնակիցներից:

Միջոցառման ժամանակ Սարքիսյանը հարբած տեսք ուներ, և հայհոյում էր: Իրավիճակը այնքան էր լարվել, որ Համալսարանի տնօրեն Փաթ Հեյդենը ստիպված է եղել միջամտել:

Հ Կ Հ ամերիկյան ֆուտբոլի թիմի անդամների խոսքերով, իրենց համար Սթիվը դեռ մնում է իրենց գլխավոր մարզիչը: Իրենք սիրում են նրան և ամեն կերպով կաջակցեն: Թիմի մարզչի պարտականությունները ստանձնելուց հետո որպես թիմ իրենք բոլորը ավելի են մտերմացրել:

Մինչ թիմը փորձում է աջակցել մարզչին, Սարքիսյանն ասում է, որ այս կիսամյակում ինքն այլևս ալկոհոլային խմիչքներ չի օգտագործի:

Ստելլա Գրիգորյան

Սթիվ Սարքիսյանի հայտարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:20 0:00

XS
SM
MD
LG