Քուին Սիգալ նավը բարձում են շաքարավազի պարկերով, որպեսզի այն երկու օր ճամփորդի դեպի Ֆիլիպինների Կալայաան տարածքում գտնվող Փագ-Ասա կղզի։
Քաղաքապետ Բիթո Օնոն ասաց, որ նրանք ունեն մեկ փայտե նավ, որը օգտագործում ենք մարդկանց և բեռներ Փագ-Ասա կղզի տեղափոխելու համար:
Քուին Սիգալը տարեկան ընդհամենը երկու անգամ է ճամփորդում դեպի Փագ-Ասա կղզի: Նավը հանդիսանում է կղզու 117 բնակիչների միակ տրանսպորտի միջոցը:
Շինարարության 39-ամյա աշխատակից Նոնալոն Բոլբոնթին և նրա ընտանիքը Փագ-Ասա կղզու բնակիչներ են: Նա ասում է, թե ինքը նախընտրում է բնակվել կղզու վրա: Նոնալոնը ասում է, որ նրա ընտանիքը երջանիկ է կղզում և նա լավ աշխատանք ունի:
Սակայն Նոնալոնի տան շրջակայքի ջրերում ամեն ինչ չէ, որ խաղաղ է:
Փագ-Ասա կղզին Հարավչինական ծովի հարավային հատվածում գտնվող Սփրաթլի կոչվող տարածքի մեջ է մտնում։ Այն բաղկացած է ստորջրյա ժայռերից, փոքր կղզյակներից և ժայռաբեկորներից:
Քաղաքապետ Բիթո Օնոն ասում է, որ վերջին տասնամյակների ընթացքում Ֆիլիպինները այստեղ տարածք էկորցրել Վիետնամին և Մալայզիային: Եվ վերջերս Չինաստանը զինվորական շինություններ և ինքնաթիռների հարթակ է կառուցել, արհեստական նոր կղզիների վրա:
Քաղաքապետը նաև նշում է , որ Ֆիլիպինների կառավարությունը երկրի տարածքները ամրապնդելու համար զինվորներ է տեղափոխում կղզի, և աշխատանք է տրամադրում բնակիչներին:
Բիթո Օնոն ասաց, որ նա չի վախենում Չինաստանից, նրանց բանակը իրենց պաշտպանում է: Չինաստանի ոտնձգությունը նրան չի վախեցնում, կամ անդրադառնում նրա կյանքի վրա:
Փագ-Ասա կղզու բնակիչները չեն պատրաստվում լքել իրենց տները:
Ստելլա Գրիգորյան