Մատչելի հղումներ

Թուրքիան նորից խոստումներ է տալիս ԱՄՆ-ին


Demonstrators wave Turkish flags as they shout nationalist slogans during a protest against Kurdistan Workers' Party (PKK) in central Istanbul, August 16, 2015.
Demonstrators wave Turkish flags as they shout nationalist slogans during a protest against Kurdistan Workers' Party (PKK) in central Istanbul, August 16, 2015.

Ըստ Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքի՝ Թուրքիան համաձայնվել է մարտական թռիչքներ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Պենտագոնի խոսնակ Փիթեր Քուքը երեքշաբթի օրը լրագրողներին տեղեկացրեց, որ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորոման դեմ Թուրքիան մի քանի օր հետո կսկսի ռազմաօդային գործողություններ։

«Այն փաստը, որ Թուրքիան այժմ մեր և ռազմական դաշինքի մյուս անդամ պետությունների օդանավերի հետ թռիչքներ է իրականացնելու, կարևոր քայլ է դեպի առաջ, ինչին մենք անհամբերությամբ էինք սպասում: Մենք այժմ փորձում ենք լուծել թիկունքային ապահովման խնդիրները»:

Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը անցյալ շաբաթ նշել էր, որ Պենտագոնը Թուրքիայից պահանջում է ավելին անել:

Իսկ անցյալ ամիս Թուրքիան համաձայնվել էր Ինջիրլիքի ռազմական իր ռազմակայանից թույլատրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի օդանավերի թռիչքները։

«Մեր համագործակցությունը թուրքերի հետ և այդ համագործակցության ընդլայնումը այս պահին դեռեւս ընթացքում են, սակայն մենք սա նաեւ դիտում ենք իբրեւ Թուրքիայի, Միացյալ Նահանգների եւ դաշինքի մյուս անդամ պետությունների համար մեր համագործակցությունն ավելի հղկելու մի նոր հնարավորություն՚»:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի համագործակցության շուրջ քննարկումները ուղղված են Թուրքիայի հարավային սահմանի անվտանգության խնդիրների հանգուցալուծմանը: Մտահոգություններ կան հատկապես Սիրիայի հետ սահմանահատվածի շուրջ, քանի դեռ արտասահմանցի գրոհայինները ու սպառազինությունը հոսում են դեպի Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքներ:

Թուրքիան առաջարկում է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի հաստատել՝ փախստականներին պաշտպանելու, ինչպես նաև Սիրիայի չափավոր ապստամբների վարժանքները ապահովելու համար: Թեև Քուքը շեշտում է, որ համագործակցությունը ընդլայնելու գործում Թուրքիան ու Միացյալ Նահանգները նույն դիրքերի վրա են, Վաշինգտոնը նշում է, որ շահագրգռված չէ նման գոտիներ հաստատել: Ըստ Քուքի՝ ԱՄՆ-ը չի նշել անվտանգության գոտի հաստատելու հարց իր մոտեցումներում:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG