Ոչնչացված թվացող քաղաքը՝ Նյու Օրլեանը Քաթրինա ծովամրրկից գրեթե մեկ տասնամյակ անց վերակենդանացել է:
Քաղաքապետ Էնդի Քոփլինի խոսքերով, տասը տարի հետո, իրենք հպարտ են հանրությանը ներկայացնել պատմության մեջ քաղաքի ամենամեծ վերածնունդը:
Նյու Օրլեանը, այժմ երիտասարդ քաղաք է, պատճառը մասամբ այն է, որ քաղաքը հրապուրում է երիտասարդներին իր մշակույթով, երաժշտությամբ և խոհանոցով:
Քաղաքապետը ասաց, որ իրենք քաղաքում ունեն հինգ հարյուրից ավելի ռեստորաններ, քան նախկինում:
Նյու Օրլեանը փոփոխության է ենթարկվել նաև շատ այլ բնագավառներում, բարելավվել են քաղաքի կառուցվածքը և դպրոցները, իսկ բնակչությունը այժմ փոքր է, բայց՝ շատ բազմազան:
Քաղաքում այժմ ավելի քիչ սևամորթներ են բնակվում։ Լատինամերիկյան ծագումով մեծաթիվ մարդիկ Քաթրինայի աղետից հետո ժամանեցին քաղաք, շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով, ու այստեղ հաստատեցին մշտական բնակություն: Բազում կամավորներ տեղափոխվեցին քաղաք փոթորկից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով, և արդյունքում նրանք նույնպես բնակություն հաստատեցին Նյու Օրլեանում:
Բնակչության հաշվարկի կենտրոնի տնօրեն Ալիսոն Փլայերի կարծիքով, բնակչության կազմի փոփոխությունը ազդեցություն չի ունենա Նյու Օրլեանի մշակութային կյանքի վրա: Նա ասաց, որ Քաթրինա ծովամրրկից հետո քաղաքը չի վերածվել Դիսնեյ Լենդի կամ լիովին կերպարանափոխվել: Այն շարունակում է մնալ նրանց սիրելի Նյու Օրլեանը:
Քաղաքային իշխանությունների խնդիրը այս փոփոխություններն ի նպաստ բազմաբնույթ ազգաբնակչությանը ծառայեցնելն է։
Ստելլա Գրիգորյան