Մատչելի հղումներ

Վախճանվել է ՝՝Փոշեպատ կինը՛՛


Dust Lady

42 տարեկանում մահացել է 2ՕՕ1 թվականի ահաբեկչական հարձակումից փրկված Մարսի Բորդերսը, որը ստացել էր «Փոշեպատ կին» մականունը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ իրագործված ահաբեկչական հարձակման ժամանակ, մոխիրներով պատված կնոջ լուսանկարը դարձել էր այդ ողբերգական իրադարձության խորհրդանիշը: Մարսի Բորդերսի եղբայրը ֆեյսբուքյան հաղորդագրությամբ հայտարարել է, որ Մարսին մահացել է ստամոքսի քաղցկեղի պատճառով:

2001 թվականին Մարսին աշխատում էր ահաբեկչական հարձակման արդյունքում պայթեցված զույգ շենքերից մեկի ութսունմեկերորդ հարկում գտնվող ՝՝Bank of America”-ում:

Այն բանից հետո երբ, լուսանկարիչ Սթեն Հոնդան նրան լուսանկարեց ահաբեկչության օրը, Մարսիին սկսեցին կոչել «dust lady», թարգմանաբար՝ փոշեպատ կին: Հոնդան Մարսիին լուսանկարել էր առաջին շենքի փլուզումից հետո:

Ահաբեկչությունից հետո, Մարսին տարիներով տառապել էր ընկճվածությունից, և սկսել էր չարաշահել ալկոհոլային խմիչքներն ու թմրանյութերը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման անդամները առևանգված չորս ինքնաթիռներից երկուսով հարվածեցին Նյու Յորք քաղաքի Առեւտրի կենտրոնի զույգ շենքերին, երրորդ ինքնաթիռը՝ Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շենքին։ Չորրորդ ինքնաթիռն ընկել էր Ֆիլադելֆիա քաղաքի դաշտերից մեկում:

Ահաբեկչական այս հարձակման ժամանակ զոհվեց գրեթե երեք հազար մարդ:

Ստելլա Գրիգորյան

XS
SM
MD
LG