Ֆրանսիայի Սամարիթեն հետնախորշը դարձել է արևմտյան Ռումինիան լքած 300 գնչուների տունը: Սակայն նրանց օրերը այնտեղ հաշվված են, ծրագրվում է նրանց այնտեղից վտարել, մինչև ամսվա վերջ: Եվ գնչուներն ու նրանց աջակիցները պայքարում են հետնախորշի ոչնչացման դեմ:
Ճարտարապետ Ֆիոնա Միդովսի կազմակերպությունը ուրիշ ելք է առաջարկում: Նրա խոսքերով, իրենք առաջարկում են օգնել այս մարդկանց երկուսից երեք տարի, որպեսզի նրանք կարողանան աշխատել, դառնան սովորական եվրոպացիներ և դուրս գան այս հետնախորշից:
Կազմակերպությունը ցանկանում է վերանորոգել տները, կառուցել զուգարաններ և մաքրել աղբը: Եթե գնչուներին հասցե տրամադրվի, երեխաները կկարողանան հաճախել դպրոց և ծնողները աշխատանք գտնելու հնարավորություն կստանան:
Սակայն Լա Քորնեվ քառաքի քաղաքապետ Ջիլլես Պոուի խոսքերով, հետնախորշը պետք է վերացվի: Այն հակահիգիենիկ է և վտանգավոր, և գնչուների մասին հոգալը կառավարության խնդիրն է, այլ ոչ թե տեղակա իշխանությունների:
Լա Քորնեվ քաղաքի բնակիչ Մուսթաֆա Մաբոբը աջակցում է քաղաքապետի որոշմանը: Նա ասում է, որ քաղաքի բնակիչները բողոքում են, և քաղաքապետը պետք է այս հարցին լուծում տա:
Տասնյոթամյա գնչու Ջոզեֆ Ֆարկասը դատարանում հայց է ներկայացրել հետնախորշը փրկելու համար: Նրա խոսքերով, ետնախորշում բնակվող մարդիկ այլ կյանք են ուզում: Նրանք ուզում են լինել Ֆրանսիայի մի մասը, նրանք ուզում են աշխատել, հաճախել դպրոց, և ուզում են բնակվելու տեղ ունենալ:
Ֆրանսիային բազմիցս են քննադատել, մոտ 20,000 գնչուների մասին ընդունված օրենքների համար: Յուրաքանչյուր տարի հազարավոր գնչուներ են վտարվում Ֆրանսիայից: Սակայն նրանց աջակիցների կարծիքով Սամարիթան հետնախորշը կարող է օրինակ հանդիսանալ, Եվրոպայի մեծ խնդրի լուծման համար:
Ստելլա Գրիգորյան