Մատչելի հղումներ

Բաց տարածությունը՝ էներգիայի աղբյուր


Generator

Դյուրակիր էլեկտրոնային հաղորդակցության սարքերը, մշտական էներգիայի աղբյուրի կարիք ունեն, ինչը բաց տարածության մեջ գտնվող զինվորների համար կարող է խնդիր լինել:

Արևային լիցքավորիչները արդյունավետ են միայն ուժեղ արևի ժամանակ և այդ պատճառով, ԱՄՆ-ի Իլինոիս նահանգում գտնվող Ճարտարագիտական Շինարարության Հետազոտությունների Լաբորատորիայի հետազոտողները փորձել են, որպես էներգիայի աղբյուր օգտագործել բաց տարածության քամիները:

Չորս ամսվա չափումները ցույց են տվել, որ բաց տարածությունների երեկոյան ժամերի յոթանասուն տոկոս քամու արագությունը չի գերազանցում վայրկյանում երեք մետր արագությունը, ինչը շատ քիչ է քամու տուրբինի համար, սակայն բավական է կտորի տատանումների միջոցով լույս ստանալու համար:

Գլխավոր ճարտարագետ Չարլզ Մարշի խոսքերով, իրենք ստեղծել են նորարարական սարքի նախատիպ, որը թույլ է տալիս քամու ցածր արագության դեպքում էլեկտրականություն ստանալ:

Ֆլաթթեր-մալլարդ կոչվող դյուրակիր կայուն էներգիայի կուտակման սարքը ճկվող շերտերի միջոցով ձգում է գալարվող մագնիսները, որոնց տատանվող էնէրգիան վերափոխվում է Էլեկտրականության:

Ճարտարագետների հիմնական խնդիրը այնպիսի սարք ստեղծելն էր, որի շնորհիվ մշտապես տատանվող քամու արագությունը հնարավոր կլիներ վերածել կայուն էներգիայի:

Ստելլա Գրիգորյան

Բաց տարածությունը՝ էներգիայի աղբյուր
please wait

No media source currently available

0:00 0:01:05 0:00

XS
SM
MD
LG