Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրարշավի անակնկալները


A composite image of presidential candidates Donald Trump (left) and Sen. Bernie Sanders (right.)
A composite image of presidential candidates Donald Trump (left) and Sen. Bernie Sanders (right.)

Դոնալդ Թրամփը երբեք չի կաշկանդվել իր մեծ հավակնությունները ի ցույց դնելուց։ Չնայած նրա նկատմամբ հակասական վերաբերմունքին, Թրամփը շարունակում է մնալ հանրության հետաքրքրության կենտրոնում՝ իր շուրջը հավաքելով մեծաթիվ հավակնորդներ։

՛՛Մերձավոր Արեւելքում մարդիկ գլխատվում են քրիստոնյա լինելու համար, մեր սահմաններում մարդիկ են սպանվում, իսկ նրանց շարունակում է միայն հուզել իմ բարձր տոնը՝՝։

Շատերի կարծիքով Թրամփի հաջողության գրավականը պահպանողական ամերիկացիների ցանկալի ուղերձի կոշտ սահմանում է։ Հանրապետական շատ թեկնածուների սակայն անհանգստացնում են Թրամփի սուր հայտարարությունները։

՛՛Այո, կան շատ խնդիրներ, ինձ էլ շատ բան չի գոհացնում, սակայն ես չեմ տեսնում զայրույթից կաթվածահար լինելու առիթ՛՛,- հայտարարել է Ջեբ Բուշը։

Թրամփին քննադատող ելույթներով եւ հեռուստահոլովակներով հանդես են գալիս նաեւ հանրապետական այլ թեկնածուներ։

Լրագրող Ջոշ Քրաուսհարի կարծիքով հանրապետականները չունեն բացարձակ առաջնորդ, Ջեբ Բուշը, ով հանրապետականների առաջատար թեկնածուներից էր, աննկատ մնաց հանրապետականների նախընտրական առաջին բանավեճում։

Դեմոկրատ թեքնածու Բըրնի Սանդերսը, ում հաջողվում է իր կողմը գրավել ազատական դեմոկրատներին, նույնպես զարմացնում է իր աճող ժողովրդայնությամբ՝ առաջ անցնելով դեմոկրատների առաջատար Հիլարի Քլիթընից, հատկապես ծառայողական էլեկտրոնային փոստի չարաշահման սկանդալից հետո։

Այս, մեծ աղմուկ բարձրացրած գործը ծառայում է հանրապետականների օգտին։

Դեմոկրատների առաջատար թեքնածույի աղմկահարույց սկանդալից հետո,

շատ դեմոկրատներ ցանկանում են որպեսզի դեմոկրատական ընտրարշավում իրենց թեքնածությունը առաջադրեն փոխնախագահ Ջո Բայդընը կամ նախկին փոխ նախագահ Ալ Գորը։ Վերջիններս նման հայտարարությամբ հանդես չեն եկել։

XS
SM
MD
LG