Մատչելի հղումներ

Ապագայի արագընթաց երթևեկության միջոցը


Hyperloop

ԱՄՆ-ում հիմնված ընկերություններից մեկը պատրաստվում է սկսել «Հայփերլուփ» թարգմանաբար Արագընթաց Հանգույցի կառուցողական աշխատանքները, որի շնորհիվ ուղևորները երկաթյա խողովակների միջոցով կերթևեկեն գրեթե 1200 կիլոմետր արագությամբ:

Այն ինչ նախկինում թվում էր երևակայական և անիրական, շուտով կդառնա իրականություն: 2016 թվականին կսկսվի երկաթյա խողովակի միջով երթևեկության միջոցի շինարարությունը:

«Հայփերլուփ Երթևեկության Տեխնոլոգիաներ» ընկերության նախագահ Դիրք Ալբորնի խոսքերով, Կալիֆորնիա նահանգում կկառուցվի Քյուի Վալլեյ քաղաքը, որտեղ էլ կսկսեն ութ կիլոմետր ձգվող Հայփերլուփի շինարարությունը:

Քյուի Վալլեյ քաղաքը ամբողջովին կկիրառի վերականգնվող էներգիա։ Այստեղ է գործելու միլիարդատեր գործարար Էլոն Մասքի կողմից ներկայացված Հայփերլուփ երթևեկության համակարգը:

«Հայփերլուփ Երթևեկության Տեխնոլոգիաներ» ընկերության նախագահ Դիրք Ալբորնը, պատրաստվում է այս գաղափարը կյանքի կոչել: Նրա կարծիքով, երթևեկության այս միջոցը կլինի ապահով, էժան, էկոլոգիապես մաքուր և շատ արագ: Նրա ասելով, իրենք չենք պատրաստվում հասնել ժամում 12ՕՕ կմ արագության, սակայն հավատացած են, որ իրենց կհաջողվի նոր ռեկորդ սահմանել:

Սա նշանակում է, որ Լոս Անջելեսից մինչև Լաս Վեգաս չորս ժամ տևող ճամփորդությունը, մոտ ապագայում հնարավոր կլինի անցնել ընդհամենը երեսուն րոպեում:

Քյու Վալլեյի մի փոքր հատվածում կփորձարկվի, թե ինչպես կարելի է ղեկավարել ուղևորների մուտքը խողովակ և թե ինչպես պետք է տնօրինվի ծրագրի համար հատկացված վեցից տասը միլիարդ դոլարը:

Եթե Ալբորնին հաջողվի այս երազանքը իրականություն դարձնել, ապա մեկ օր մենք կարող ենք տեսնել արագընթաց Հայփերլուփներ մոլորակի շուրջը:

Ստելլա Գրիգորյան

Ապագայի արագընթաց երթևեկության միջոցը
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

XS
SM
MD
LG