Մատչելի հղումներ

MH 370 օդանավը գուցե ընդհանրապես չհայտնաբերվի


Eclipse Group անվանումը կրող փորձագետների խումբը մասնագիտացված է ստորջրյա թափոնների կամ բեկորների ուսումնասիրությամբ։ Այդ թափոններից են օրինակ Միջերկրական ծովում նրանց կողմից հայտնաբերված ՝՝Էֆ 14 Թոմքեթ՛՛ մակնիշի կործանիչը եւ ՝՝Տիտանիկ՛՛-ից հանված առարկաները։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը այս խմբի հիմնադիր Ստիվըն Սեինթ Ամուրի հետ Սկայպով հարցազրույց է անցկացրել Մասաչուսեթսից, ով ասում է, թե ամեն ինչ շատ բարդ է։ Հայտնաբերված բեկորը, ասում է նա, միայն հաստատում է, որ օդանավը կործանվել է օվկիանոսում։ Նրա խոսքերով, օդանավի բեկորն այստեղ են քշել Արեւմտաավստրիալական հոսանքները, որոնք, անցնելով Ավստրիալիայի ափերի մոտով, թեքվում են դեպի արեւմուտք ու հայտնվում Հնդկական օվկիանոսում, ճյուղավորվում՝ Մադագսկարի մոտ։

Եթե փորձագետներին հաջողվի գտնել որոնման աշխատանքները շարունակելու նոր հատված, ծովի հատակը նկարահանող սարքերը կվերսկսեն բեկորների որոնումը։ Այնուհետեւ մասերը վերականգնող ընկերությունը, կիրառելով հեռվից ղեկավարվող ինքնագնացներ, կսկսի հետազոտություն։ Ինքնագնացներն ունեն ոչ միայն տեսախցիկներ՝ ամրացված իրենց վրա, այլ նաեւ պողպատե թեւեր՝ բեկորները վեր հանելու համար։ Eclipse-ն այժմ պատրաստում է մի նոր սարք, որը կարող է ջրի տակ իջնել մինեւ 6ՕՕՕ մետր։

MH370-ի որոնման աշխատանքների վերսկսումը կախված է ֆինանսավորումից ու ժամանակից։ Ինչպես Սեինթ Ամուրն է ասում, Հնդկական օվկիանոսը հսկայական է ու օդանավը հայտնաբերելու համար գուցե տարիներ պահանջվեն։ Կամ էլ այն ընդհանրապես երբեք չհայտնաբերվի։

XS
SM
MD
LG