Մատչելի հղումներ

Տեխնոլոգիաների զարգացումը Լոս Անջելեսում


Ամերիկայի առաջատար տեխնոլոգիաների կենտրոնը Կալիֆորնիա նահանգի Սիլիկոնի հովիտն է։ Այստեղ են գտնվում «Գուգըլ» , «Էփըլ» և արդյունաբերության այլ հսկաներ: Սակայն դեռ զարգացող և նորաստեղծ ընկերությունները գտնվում են Լոս Անջելես քաղաքի մոտակայքում:

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի մերձակայքում է գտնվում «Վենտանա» տեխնոլոգիաների ընկերությունը: Այն ստեղծում է եռաչափ պատկերներ, որոնք կարելի է օգտագործել կրթության, մարքեթինգի և զվարճանքի բնագավառներում: Ընկերության աշխատակցի խոսքերով, սարքը կարող են ուղարկել աշխարհի ցանկացած երկիր, և այն տեղադրելու համար անհրաժեշտ է ընդհամենը երկու ժամ:

Ծրագիրը իրական պատկերներ է ստեղծում, և օգտատերերին հնարավորություն է տալիս պատկերների շարժումները ղեկավարել հեռակառավարման միջոցով:

Այս բնագավառը զանազան է, և վերջերս Լոս Անջելեսում անցկացված մի հանդիպման ժամանակ, «Վալլաբի» ֆինանսական ընկերության աշխատակից Մեթյու Գոլդմենը ներկայացրեց հեռախոսային ծրագիր, որի միջոցով օգտատերերը կարող են որոշել թե վարկային, որ քարտից են ցանկանում օգտվել: Նրա խոսքերով, հեռախոսը տեղեկություն է ուղարկում ընկերության սերվերին, որը կատարում է հաշվարկներ, և հաշվված րոպեների ընթացքում ուղարկում է անհրաժեշտ տեղեկությունը

Լոս Անջելեսի տեխնոլոգիաների բաժինը արագ ընդլայնվում է դեպի քաղաքի ու ծովափի կողմը։ Ու չնայած շատ դժվար է դրա չափսերը գրանցել, միանշանակ կարելի է ասել, որ Սիլիկոնի հովտում այսօր կան նորաստեղծ հարյուրավոր ընկերություններ, որոնց թիվը շարունակում է աճել։

Ստելլա Գրիգորյան

XS
SM
MD
LG