Մատչելի հղումներ

Բնական աղետներից պաշտպանվելու Քանզասի ճամբարը


Եթե վախենում եք ատոմային պայթյուններից, ահաբեկիչների հարձակումներից կամ ռադիոակտիվ նյութերի հետևանքներից, ապա ԱՄՆ-ի այս շքեղ ճամբարը ձեզ համար է:

ԱՄՆ-ի Քանզաս նահանգում կարող եք տեսնել ծանր զինված պահակախմբեր, զրահապատ մեքենաներ և բարձրորակ տեսախցիկներ։ Սակայն այն ամենևին էլ զինվորական հաստատություն չէ:

Այս շինությունը Սառը պատերազմի ընթացքում, եղել է ԱՄՆ-ի Ատլաս մակնիշի միջ-մայրցամաքային հրթիռների պահեստ: Գործարար Լարրի Հոլլը այն գնել է 1965 թվականին դրալուծարումից հետո: Նրա խոսքերով, Ատլաս հրթիռների պահեստը հիանալի հնարավորություններ է ունեցել։ Եթե նման շինություն այսօր կառուցեինք, դրա համար կպահանջվեր 12Օ միլիոն դոլար:

Այս տասնչորս հարկանի շինությունը ունի վերելակ, քսանհինգ մետրանոց լողավազան, կինոթատրոն, մագլցելու պատ և իհարկե՝ ջրի և էլեկտրականության աղբյուրներ:

Շենքը հարմարեցված է հինգ տարի, առանց արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու, ապրելու համար: Հարկերից մեկը տրամադրված է փոշիացված ուտելիքի, թարմ բանջարեղենի և ձկան պահուստի համար: Տասնհինգ հազար դոլար արժողությամբ էլեկտրական պատուհանները, թեթևացնում են ստորգետնյա ապրուստի զգացողությունը: Գործարար Լարրի Հոլլի խոսքերով, դուք ինքներդ կարող եք ընտրել, թե որտեղ եք ուզում ապրել Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում թե այլ քաղաքում, տարվա չորս եղանակները տեսագրվում են քսանչորս ժամ:

Հարյուրյոթանասուն քառակուսի մետր մակերեսով մեկ հարկի արժեքն է երեք միլիոն դոլար, կես հարկի արժեքը՝ մեկուկես միլիոն: Առաջին շենքի բոլոր բնակարանները, և երկրորդ շենքի բնակարանների կեսը արդեն վաճառված են:

Ստելլա Գրիգորյան

XS
SM
MD
LG