Մատչելի հղումներ

Պաղեստինցիները՝ Երուսաղեմում


People walk away from tear gas smoke during clashes between Palestinians and Israeli security forces inside the old city of Jerusalem October 30, 2014. Israeli police on Thursday shot dead a 32-year-old Palestinian man suspected of having tried hours earl

Արեւելյան Երուսաղեմում բնակվող մեծաթիվ պաղեստինցիներ երկար տարիներ անտեսել են Իսրայելի քաղաքացի դառնալու հնարավորությունը՝ այն համարելով սեփական երկրի դավաճանություն։ Սակայն այժմ աստիճանաբար ավելի մեծաթիվ պաղեստինցիներ են ներկայացնում Իսրայելի քաղաքացիություն ստանալու դիմումներ։

Իսրայելի քաղաքացի դարձող պաղեստինցիները նշում են, որ իրենք չունեն երկընտրանք։

Մի կին, ով չցանկացավ բացահայտել իր ինքնությունը պատմում էր, որ կնախընտր ունենալ իր երկրի անձնագիր, սակայն այդ ընտրությունը իրենը չէ։

Որոշ պաղեստինցիներ հավաստում են, որ իսրայելյան անձնագիրը իրենց առջեւ ավելի լայն հնարավորություններ է բացում, շատեր էլ համաձայն չեն այս կարծիքին։

Արեւելյան Երուսաղեմի բնակիչ Հասան Նոֆալը պատմեց, որ ինքնության հաստատման քարտը անձնագրով փոխարինելով՝ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում։

Սակայն այստեղ կա նաեւ այլ խնդիր, Երուսաղեմի ծայրամասերում գտնվող որոշ պաղեստինցիների տներ քաղաքից բաժանված են պատով, որը կառուցվել էր 10 տարի առաջ ինքնասպան ահաբեկիչների մեծաթիվ հարձակումներից հետո։ Այս հատվածում բնակվող պաղեստինցիները ունեն երուսաղեմի իրենց քաղաքացիությունը կորցնելու մտավախություն։

Իսրայելի ներքին գործերի նախարարության տվյալներով 2012-2013 թվականների ընթացքում ներկայացվել են 1434 անձնագրի դիմումներ, որոնցից միայն 189 են հաստատվել։

Երուսապեմի ինստիտուտի վերլուծաբան Ամնոն Ռամոն նշում է, որ դիմողները մարդիկ են, որոնք ունեն Իսրայելում հիմնական բնակության իրավունք։

Պաշտոնական Պաղեստինը սակայն անհանգստացած է։

Պաղեստինյան բանակցային խմբի նախկին անդամ Քամել Թաֆակջին նշում է, որ այս իրավիճակիը գնալով կբարդացնի բանակցային գործընթացը։

Ժողովրդագրական տեսանկյունից խնդիրը գնալով կբարդանա, հաշվի առնելով այն փաստը, որ Իսրայելի քաղաքացիություն ստացած պաղեստինցիների երեխաները ինքնաբերաբար դառնում են Իսրայելի քաղաքացիներ։

Պաշտոնական Իսրայելը հավաստիացնում է, որ ժողովրդագրական իրավիճակը չի ազդի Իրայել-Պաղեաստին բանակցային գործընթացի վրա։

XS
SM
MD
LG