Մատչելի հղումներ

Քերրի. Իրանն արդեն ունի 10-12 ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ միջուկային նյութ


ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին՝ Իրանի միջուկային ծրագրի գործարքը քննարկել է Արտաքին հարաբերությունների խորհուրդի փորձագետների հետ.

Եթե մենք չընդունենք այս համաձայնությունը, եթե չփորձենք հետեւել դրան, 15-20 տարին մեկ օրվա նման կանցնի, բառից բուն իմաստով, քանի որ Իրանն արդեն ունի 10-12 ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ չափով միջուկային նյութ:

Ոչ ոք չի նկատում հետեւյալը. Հարցն այն չէ, թե 15-20 տարի հետո ինչ կլինի, հարցն այն է, թե ինչ կլինի այսօր, վաղը, եթե գործարքը չընդունվի: Եթե Միացյալ Նահանգների Կոնգրեսը միանշանակ երես թեքի այս հնարավորությունից, ապա մենք անմիջապես կվերադառնանք ելքային կետին, մենք տեղյակ չենք լինի, թե Իրանն ինչ է հարստացնում, չի լինի որեւէ հսկողություն, մենք չենք կարողանա իմանալ, թե նրանք ինչ են անում, եւ արդյունքում հակամարտություն է լինելու:

XS
SM
MD
LG