Մատչելի հղումներ

Կուբայի դրոշն ավելացավ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում պետական դրոշների շարքում


ԱՄՆ-ի ու Կուբայի դիվանգետները, Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան բացման արարողության ժամանակ ներկա քաղաքացիները երկուշաբթի օրը բացականչություններով ողջունեցին Կուբայի պետական դրոշի ծածանումը նորաստեղծ դեսպանատան դիմաց։

Ներկաներից շատերը այն պատմական պահ են համարում, ասելով, որ դրանից կշահեն ե՛ւ ԱՄՆ-ը ե՛ւ Կուբան։

Նրանցից Կարիբյան համերաշխության հանձնախմբից Ֆրեդ Միլսըի խոսքերով, գլխավոր շահն ավելի լայն մտավոր միջավայրի ստեղծումն է, որտեղ մարդիկ շուտով կկարողանան ազատ ճանապարհորդել մի երկրից մյուսը։

Ոմանք էլ, ինչպես Հավանայից գաղթած Օռլանդո Լուիս Փարդոն, ողջունելով հարաբերությունների կարգավորումը, սակայն քննադատում՝ Ռաուլ Կաստրոյի կառավարությանը:

՝՝Մենք արժանի ենք, որ մեր երկրում ազատ կերպով գործեն կազմակերպություններ, որ մեր երկրում թույլատրվեն ցույցեր ու երթեր։ Մենք արժանի ենք, որ մեզ մոտ՝ Կուբայում իրականացվեն ազատ ներդրումներ՛՛, ասում է նա։

Ներկաների մեջ փոքր թիվ չեն կազմում նրանք, ովքեր Ազատ Կուբայի կենտրոնից Ֆրենք Քելզոնի նման անհանգստացած են, ասելով, որ այս ամենը գուցե ժամանակից առաջ է ընկել։

՝՝ԱՄՆ-ի նախագահը չափազանց ավելի զիջումներ է կատարում Կուբայի կառավարությանը, մինչդեռ Կուբայի կառավարությունը շարունակում է ծեծի ենթարկել եկեղեցի այցելող կանանց՛՛, ասում է նա։

Ավելի ուշ, Պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո, Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը ասել է, որ իրենք չէին քաշվում իրար ներկայացնելու միմյանց միջեւ առկա տարբերությունները և տարակարծությունները.

՝՝Ես շեշտեցի որ շրջափակման լիովին վերացումը, զբաղեցրած Գուանտանամոյի տարածքի վերադարձը, ինչպես նաև Կուբայի ինքնիշխանության լիակատար ճանաչումը և մեր ժողովրդին մարդկային ու տնտեսական վնասների փոխհատուցումը խիստ կարևոր են՛՛, ասել է Ռոդրիգեսը։

Ըստ Քերրիի, հարաբերությունների կարգավորումը երկարատև ու բարդ է լինելու.

՝՝Այս ճանապարհին մենք տարբեր առիթներով գուցե հանդիպենք խոչընդոտների ու ապրենք հիասթափության պահեր: Այս առումով համբերատարությունը կարեւորվում է մեզ համար, ուղի որն արդեն ընտրել ենք, ու որի վրայով առաջ ենք շարժվում՛՛։

Հավանայում ԱՄՆ-ի դեսպանատան բացման ժամանակ դրոշի բարձրացման արարողություն չանցկացվեց: Ամերիկյան դրոշն այնտեղ կբարձրացվի, երբ օգոստոսին պետքարտուղար Քերրին այցելի Կուբայի մայրաքաղաք: Սակայն ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում Կուբայի պետական դրոշն արդեն համալրում է առկա մյուս դրոշների շարքը:

XS
SM
MD
LG