Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախկին նախագահը կոտրել է պարանոցի ոսկրերից մեկը


ԱՄՆ-ի նախկին նախագահ ավագ Ջորջ Բուշը տեղափոխվել է հիվանդանոց՝ ընկնելուց հետո պարանոցի ոսկրերից մեկը կոտրելու պատճառով։ 1989-ից 1993 թվականներին ԱՄՆ-ի հանրապետական նախագահ Բուշը, որն այսօր 91 տարեկան է, հիվանդանոց է տեղափոխվել Մեյն նահանգի Փորթլենդ քաղաքում, որը հեռու չէ նրանց ընտանեկան ամառանոցից։

Բուշի խոսնակն ասել է, թե նա իրեն լավ է զգում ու ՝՝դժվար թե երկար մնա հիվանադանոցում"։ Սակայն, ասել է նա, նախկին նախագահը ստիպված կլինի որոշ ժամանակ կրել պարանոցի հենարան։

Իր որդիների քաղաքական գործունեությունն աջակցելուց զատ, Բուշն իր 8Օ, 85 եւ 9Օ-ամյակները նշել է պարաշյուտով ցատկելով։ Սակայն ծերության ու Պարկինսոյան հիվանդությամբ տառապելու պատճառով այժմ ստիպված է հասարակության առջեւ ներկայանալ բացառապես անվաթոռով։

Մինչեւ նախագահ ընտրվելը, Ռոնալդ Ռեյգանի նախագահության երկու պաշտոնավարումների ընթացքում եղել է երկրի փոխնախագահը եւ 1993 թվականին նախագահական ընտրություններում պարտություն կրել դեմոկրատ Բիլ Քլինթընից։

Հիշեցնենք, որ Բիլ Քլինթընի երկու պաշտոնավարումներից հետո նախագահ ընտրվեց Ջորջ Բուշի որդին՝ կրտսեր Ջորջ Բուշը։ Այսօր նախագահական թեկնածու է նրա մյուս որդին՝ Ջեբ Բուշը։

XS
SM
MD
LG