Հունաստանի ձախակողմյան, հակակապիտալիստական "Անթարսիա" կուսակցությունը կոչ է անում երկուշաբթի գիշերը բողոքի ցույցեր սկսել մայրաքաղաք Աթենքում խորհրդարանի առջեւ՝ բողոքելու համար տնտեսությունում համակարգային բարեփոխումներ անցկացնելու որոշման դեմ։ Հիշեցնենք, որ Եվրոյի գոտու երկրների գագաթնաժողովում միաձայն որոշում է կայացվել Հունաստանի հարցում:
Շուրջ մեկ շաբաթ տևած անընդմեջ բանակցություններից հետո 19 երկրներն ի վերջո համաձայնության եկան ՝՝Հունաստանը փրկելու՛՛ հարցում:
Միջազգային դոնորների առջև հսկայական պարտավորություններ կուտակած Հունաստանը պարտավորվել է բարեփոխել կենսաթոշակային համակարգը, էներգետիկ, աշխատանքային և ապրանքային շուկաներն ու ընդլայնել սեփականաշնորհման ծրագրերը:
Ձախակողմյան կուսակցությունը սակայն հայտարարում է, թե ՝՝վճռական է ամեն մի ժամ՛՛ նրանց համար, ովքեր ձախակողմյան քաղաքականության կողմնակիցներ են։
Մինչեւ 95 միլիարդ դոլարի հատկացումներ ստանալը, ինչը կօգնի Հունաստանին վերաբացել իր բանկերը, Հունաստանի կառավարությունը պիտի անցկացնի տնտեսական խիստ միջոցառումներ, որոնց թվում են վաճառքի վրա դրված հարկերի բարձրացումը, թոշակային եւ աշխատանքային բարեփոխումները։