Մատչելի հղումներ

Պետքարտուղար Քերրին Իրանի հետ բանակցությունների շուրջ


U.S. Secretary of State John Kerry makes a statement about progress in the Iran nuclear talks in Vienna, Austria, July 9, 2015.

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ.

Մենք այստեղ ենք, որովհետեւ հավատում ենք, որ իրական առաջընթաց ենք արձանագրում լիարժեք համաձայնության հասնելու ուղղությամբ: Սակայն ես բազմիցս եմ ասել եւ ինչպես համաձայնեցրել եմ նախորդ երեկո նախագահ Օբամայի հետ, չենք պատրաստվում բանակցային սեղանի շուրջ մնալ ընդմիշտ: Մենք միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ չպետք է լքենք ժամանակը լրանալուց անմիջապես հետո: Կրկնում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ ընթացող աշխատանքը ծայրահեղ տեխնիկական է, իսկ դրա նշանակությունը շատ բարձր՝ մենք չենք արագացնի գործընթացը: Եվ չենք թույլ տա անտեսել որեւէ հանգամանք: Մեր ուշադրությունը սեւեռված է համաձայնագրի որակի վրա եւ հենց դա է կանխորոշելու մեր աշխատանքը: Եթե արդյունքում ի վիճակի լինենք համաձայնագրի հասնել, այն պետք է կարողանա դիմակայել ժամանակի փորձությունը, ոչ թե օրերի, շաբաթների, կամ ամիսների, այլ՝ տասնամյակների փորձությունը: Դա է մեր նպատակը: Պարզ փաստեր են, որ չնայած մեր կողմից գրանցված իրական ամբողջ առաջընթացին, որոշ բարդ խնդիրներ մնում են չկարգավորված: Մենք գիտենք, որ ժամանակի ընթացքում բարդ որոշումները չեն դառնում դյուրին: Այդ որոշումները պետք է կայացնել շատ շուտով: Հենց այդ պատճառով մեր պատվիրակությունները շարունակում են աշխատանքն այստեղ, Վիեննայում եւ հենց այդ պատճառով իմ զրուցակիցներից շատերը վերադարձան նախորդ գիշեր, որպեսզի կարողանանք առաջ շարժվել բարդ հարցերի կարգավորման ուղղությամբ եւ փորձենք տեսնել, թե դրական համաձայնագրին, որի ուղղությամբ աշխատել ենք, հնարավոր է հասնել, թե՝ ոչ:

XS
SM
MD
LG