Մատչելի հղումներ

Տիեզերական փոշու հաշվիչը՝ որպես Արեգակային համակարգի բացահայտման բանալի


Կոլորադոյի համալսարանի այս լաբորատորիայում հետազոտողները տիեզերական տարածք են վերարտադրում: Այս մեքենան խողովակի միջոցով քաշում է օդը՝ Երկրի փոշու շարժման արագությունը հավասարեցնելով տիեզերականի:

«Մասնիկների շարժման մեր այստեղ ստացած ամենաբարձր արագությունն է 107 կմ մեկ վայրկյանում», ասել է Կոլորադոյի Համալսարանի գիտաշխատող Դեյվիդ Ջեյմսը:

Ջեյմսի խոսքերով, այս փորձարկումները կարող են հանգեցնել առավել ամուր տիեզերանավերի և տիեզերական կոստյումների ստեղծմանը: Ավիացիոն-տիեզերական ճարտարագիտության նկատմամբ Ջեյմսի հետաքրքրությունը աճել էր ուսանողական տարիների ընթացքում, երբ նա մի քանի ուսանողների հետ միասին, որոնց թվում էր Թիֆանի Ֆինլեյը, ստեղծել էին դեպի Պլուտոն նոր հորիզոններ տիեզերանավով առաջին ճանապարհորդության համար փոշու հաշվիչ սարքը:

Ինը տարի անց նոր հորիզոններ տիեզերանավը վերջապես մոտենում է Պլուտոնին: Վեց սարքեր, որոնք ճամփորդության ընթացքում չէին գործում, այժմ տվյալներ են հաղորդում: Յոթերորդը՝ ուսանողների կողմից ստեղծած փոշու հաշվիչը, իր աշխատանքն է կատարել ճանապարհորդության մեկնարկից անմիջապես հետո: Կոլորադոյի համալսարանի Ֆիզիկայի պրոֆեսոր Հորանիյի խոսքերով, փոշու հաշվիչները օգնել են հետազոտողներին ավելի լավ հասկանալ փոշու բացառիկ, բայց միևնույն ժամանակ ավերիչ հատկությունը:

«Եթե հարյուր միկրոն մասնիկներ, ինչը մոտավորապես ձեր մազերի հաստության է, հարվածեն՝ վայրկյանում 10-15 կմ արագությամբ շարժվող տիեզերանավին, դա կլինի առաքելության վերջը: Նրանց հարվածը կվնասի տիեզերանավը, և ամբողջ առաքելությունը կձախողվի», ասել է Հորանիյին:

Բարեբախտաբար, շաբաթական միայն շատ քիչ քանակով մասնիկներ են դիպչում փոշու հաշվիչին, և, հետևաբար, սարքը չի վնասվել:

«(Սակայն) Արեգակնային համակարգի ծայրամասում շաբաթական ընդհարումների ցուցանիշը ստանալու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր վայրկյան վեց տոննա փոշի արտադրել»:

Հորանիյին երթադրում է, որ մեկ վայրկյանում 5000 կգ տիեզերական փոշի ներթափանցում է Կոյպերի գոտուց, որտեղ գտնվում են սառը գաճաճ մոլորակներ, ներառյալ Պլուտոնը: Պլուտոնի հինգ ամսվա ուսումնասիրական աշխատանքների ավարտից հետո, կդադարեն նոր հորիզոնի սարքերի աշխատանքները: Սակայն, Կոյպերի գոտում տիեզերանավի ճանապարհորդության հետ մեկ տեղ կշարունակի գործել ուսանողների կողմից ստեղծած փոշու հաշվիչ սարքը:

XS
SM
MD
LG