Սիրիական Թալ Աբրիադ քաղաքն այժմ ազատ է ՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորման հսկողությունից, սակայն երբեմնի 6000 փոքրամասնություն կազմող քրիստոնյաների թիվը քաղաքում նկատելիորեն նվազել է։ Դրանց թվում է հայազգի Խաչոն, ով չցանկացավ բացահայտել իր ամբողջ անունն ու ցույց տալ իր դեմքը։ Նա ցույց է տալիս, թե ինչ է կատարվել տեղի հայկական եկեղեցում։
՛՛ Դեռ 2011-ին մենք այստեղ նշեցինք Սուրբխաչը, այստեղ էին հավաքվել մեծաթիվ հայեր Լիբանանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Ո՞վ կկարծեր, որ շուտով ամեն ինչ կփոխվի՝՝։
Քաղաք նախ ներխուժեցին ապստամբները եւ թալանեցին այն այնուհետեւ՝ ջիհադիստները։ 2012 ին, ինչպես փաստում է ՛՛Ամերիկայի Ձայնի՝՝ քրդական բաժնի թղթակիցը, այս եկեղեցին վերածվեց բանտի, այստեղ բանտարկության մեջ պահվում՝ այնուհետեւ գլխատվում էին քրիստոնյաներ։
Բարեբախտաբար եկեղեցին այժմ թեպետ դատարկ, բայց կանգուն է։ Թե ինչ կլինի դրա հետ վաղը հայտնի չէ։