Մատչելի հղումներ

Բեմադրություն Բաղրամյան պողոտայում


Բաղրամյան պողոտայում ցուցարարները կազմակերպեցին բեմադրություն նվիրված հունիսի 23-ի առավոտյան ցուցարարների նկատմամբ ջրցան մեքենաների գործադրմանը:

Ցուցարարներից մեկը ոստիկանի դեր էր կատարում եւ բարձրախոսով՝ հորդորում մյուսներին հեռանալ, որից հետո «ցուցարարների» նկատմամբ կիրառեց իր ձեռքի փողրակը: Բարեբախտաբար, ներկայացման ընթացքում «ոստիկանները» փոխձում էին ոչ թե ցրել ցուցարարներին, այլ պարզապես ջրոցի էին խաղում, հաղորդում է NEWS.am-ը:

Հիշեցնենք, որ Ազատություն ռ/կ հաղորդմամբ, երկու օր առաջ Բաղրամյան պողոտայում հացադուլ սկսած Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը համաձայնեցին դադարեցնել հացադուլը եւ շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեցին։ Հարությունյանը սուր ցավեր ուներ որովայնի շրջանում, իսկ Պարիկյանն իրեն ուղղակի վատ էր զգում։

Հիշեցնենք նաեւ, որ Ազգային Ժողովն այսօր հավանություն տվեց Ռուսաստանից 200 մլն դոլար վարկ վերցնելու համաձայնագրին: Վարկային միջոցներով Հայաստանը Ռուսաստանից սպառազինություն է գնելու՝ գործարանային գներով: Ավելի վաղ, ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայի իշխանափոխության ու հայաստանյան իրադարձություններին, նշելով, որ երիտասարդությանը մեծ դեր է հատկացվում, այդ թվում՝ գունավոր հեղափոխությունների կազմակերպման տեսանկյունից:

XS
SM
MD
LG