Մատչելի հղումներ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության հայտարարությունը Երեւանում հունիսի 22-23-ի բողոքի ցույցերի կապակցությամբ


՝Մենք ողջունում ենք էլեկտրաէներգիայի գների բարձրացման կապակցությամբ սկսված բողոքի ցույցի ժամանակ ցույցի մասնակիցների եւ ոստիկանության կողմից հունիսի 22-ի երեկոյան ցուցաբերված պատասխանատվությունը եւ ընդհանուր առմամբ՝ հարգալից վերաբերմունքը։ Ժողովրդավարական հասարակարգերում խոսքի ազատությունն ու հավաքների իրավունքը մարդու հիմնական իրավունքներն են, եւ մենք մեր գոհունակությունն ենք արտահայտում երկու կողմից այդ իրավունքները հարգելու փաստի կապակցությամբ, ինչը թույլ տվեց խուսափել լարվածությունից։

Սակայն մեզ մտահոգում են ոստիկանության կողմից հունիսի 23-ի առավոտյան բազմությունը ցրելու նպատակով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդագրությունները։ Մենք մտահոգված ենք նաեւ գործողությունների ընթացքում լրագրողներին ու նրանց սարքավորումները թիրախի տակ առնելու հանգամանքով։ Հարկավոր է, որ կառավարությունը Հայաստանի օրենքների շրջանակներում անհապաղ սկսի այս հաղորդագրությունների շուրջ թափանցիկ ու լիարժեք հետաքննություն՛՛։

XS
SM
MD
LG