Մատչելի հղումներ

Սիրիայի Փախստականները՝ հումանիտար ճգնաժամ


5 ից ցածր տարիքի երեխաները Սիրիայում խաղաղ կայանքի մասին պատկերացումներ գրեթե չունեն, Հորդանանի ճամբարներում տեղակայված շատ փախստականներ հավաստում են, որ իրենց երեխաները տառապում են հոգեբանական լուրջ խնդիրներից։

Հորդանանում գտնվող Փախստականների ճամբարներում բնակվող երեխաների մեծ մասը տառապում է այս կամ այն առողջական խնդիրներից։

Առողջապահական օգնության աշխատակից Նաջեդ Բաուանեքը նշում է, որ սա ծանր պայմաններում ապրելու արդյունք է։

՛՛Փախստականների ճամբարներում բնակվող մարդիկ առողջապահական օգնության խիստ կարիք ունեն, մինչդեռ ճամբարներում առողջապահական օգնություն ցուցաբերելու հնարավորությունները խիստ սահմանափակ են՝՝։

Միայն Հորդանանում փախստականների թիվը այսօր հասնում է 600,000-ի, տարածաշրջանում փախստականների թիվը գերազանցում է 3,5 միլիոնը։

Չորսամյա մի աղջնակի հայր պատմում է, որ երեխան չի խոսում, չի լսում եւ ամեն գիշեր վախի ցնցումներ է ապրում, մինչդեռ երեխային պատշաճ բժշկական օգնություն չի հատկացվում։

Մինչդեռ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, հայտնի չէ, թե դեռ քանի սերունդ կկրի դրա ծանր հետեւանքները։

XS
SM
MD
LG