Մատչելի հղումներ

ՆԱՏՈ-ն իր դիրքերն է ամրապնդում արևելքում


ՆԱՏՕ-ն արեւելյան Եվրոպայի անդամ, նախկին Խորհրդային երկրներում տեղի ունեցող ռազմական վարժանքների քանակը կտրուկ ավելացրել է։ Եթե Միացյալ Նահանգների ծրագիրը իրականություն դառնա, Ռուսաստանի նոր հաստատուն քաղաքականության դեմ արձագանքը այլ բնույթ կկրի:

«Քայլ առ քայլ, ՆԱՏՕ-ի ներկայությունը Լեհաստանում, Մերձբալթյան երկրներում, Ռումինիայում և Ռուսաստանի սահմանում ավելանում է և կշարունակի ավելանալ, մինչև որ Ռուսաստանը չդադարեցնի իր ագրեսիան», ասում է Բաց Եվրոպա գիտահետազոտական կենտրոնի փորձագետ՝ Պավել Սվիդլիկին:

Համաձայն ամերիկյան Pew գիտահետազոտական կենտրոնի վերջին ուսումնասիրությունների, ՆԱՏՈ-ի արեւմտյան անդամ երկրների բնակչության միայն փոքր տոկոսն է կարծում, որ իրենց երկիրը պետք է Ռուսաստանի դեմ պատերազմ սկսի՝ արեւելյան դաշնակից երկրներին պաշտպանելու համար:

«Հարցադրումը ցույց է տալիս, թե որքան կարևոր է արևմտյան երկրների համար քաղաքական քայլեր ձեռնարկելուց առաջ երկրի քաղաքացիներին համոզիչ պատճառաբանություններ ներկայացնել: Կարծում եմ, որ ժողովրդավարական երկրների ներկայիս ղեկավարները առանց ժողովրդի աջակցության չեն ցանկանա պատերազմ վարել: Հենց դրանով էլ պայմանավորվում է իրենց քաղաքականությունը»:

Սակայն, համաձայն Չալմերսի կարծիքները կարող են փոխվել, եթե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա իրականում հարձակվում ձեռնարկի: Պավել Սվիդլիկիի խոսքերով, դա զգալի մեծ ճնշում կլինի ՆԱՏՕ-ի ղեկավարների վրա այն առումով, որ անհրաժեշտ կլինի անվտանգություն ապահովելու դաշինքի հիմնական պարտավորությունը կատարել:

«Անդամ երկրների վստահությունը պահպանելու համար համապատասխան արձագանք տալու անհրաժեշտություն կլինի: Եվ ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է շատ զգույշ լինի և չհրահրի ՆԱՏՕ-ին կտրուկ քայլերի», հայտնում է Չալմերսը:

Փորձագետի համաձայն Ռուսաստանի վարած քաղաքականությունը հանգեցրել է Արեւելյան Եվրոպայում հակառուսական մթնոլորտի ամրացմանը և որոշ երկրների, ինչպիսին է, օրինակ, Ֆինլանդիան, ՆԱՏՕ-ին միանալու հավանականությանը:

Այդուհանդերձ, փորձագետները ակնկալում են, որ Ռուսաստանը շարունակելու է փորձարկել ՆԱՏՕ-ին իր սադրիչ քայլերով եւ որ դաշինքը շարունակելու համապատասխանորեն արձագանքել: Միևնույն ժամանակ , նրանք կարծում են, որ կողմերից ոչ մեկն էլ չեն ցանկանա, որ իրենց միջև վերսկսված պայքարը վերածվի պատերազմի:

XS
SM
MD
LG