՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորման կողմից հյուսիսային Իրաքի Մուսուլ քաղաք ներխուժումից հետո, քաղաքը լքած մարդիկ մինչ օրս ապրում են ճամբարներում՝ վրանների տակ։
՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորումը իր վերահսկողությունն է հաստատել նաեւ Իրաքի Ամբար շրջանի զգալի հատվածում։
Չորեքշաբթի օրը Օբամայի վարչակազմը հայտարարեց, Իրաք հավելյալ 450 ամերիկյան զինվորներ ուղարկելու որոշման մասին, Իրաքում ԱՄՆ-ի զորքերի թիվը հասցնելով 3500-ի։
Իրաքի Խորհրդարանի խոսնակը, սակայն կոչ արեց միջազգային համայնքին ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործում Իրաքին ավելի լայն աջակցություն ցուցաբերել։
՛՛ Մենք ողջունում ենք նախագահ Օբամայի ՝ Իրաք հավելյալ ուժեր ուղարկելու որոշումը, սակայն դա բավարար չէ, վերջնական հաղթանակ գրանցելու համար մեզ հավելյալ օգնություն է հարկավոր՝՝,-
հայտարարեց Իրաքի խորհրդարանի խոսնակ Սալիմ Ալ Ջիբուրին։
ԱՄՆ-ը Իրաքին կհատկացնի նաեւ հավելյալ ռազմական տեխնիկա։
Ըստ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական Էդ Ռոյսի, Իրաքի կառավարությունը պետք է ավելի լավ համագործակցի ՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորման դեմ պայքարող խմբերի մասնավորապես՝ քրդական ուժերի հետ։
՛՛ Հարկավոր է Իրաի կառավարության առջեւ հարց դնել, կամ դուք եք ՛՛Իսլամական պետություն՝՝ խմբավորման դեմ պայքարող խմբերին զինամթերք հատկացնում, կամ նրանց զենք կտրամադրենք մենք՝՝,- նշել էր Ռոյսը։